Պղպեղը՝ լցոնած կաղամբով

Ինչ է պետք.

- 8 քաղցր պղպեղ

- կես  փոքր կաղամբ

- 4 գազար

- 8 կանաչ սոխ

- 20 գրամ քերած պանիր

- 4- 5 ճաշի գդալ բուսական յուղ,

- աղ, սամիթ, մաղադանոս

Ինչպես պատրաստել.

 

Սկզբում պատրաստել լցոնը: Սոխը, գազարը, կաղամբը մաքրել, կտրատել մանր կտորներով: Ըստ ցանկության՝ կարելի է խարկել ձեթում: Ավելացնել աղը մանր կտրատած կանաչին եւ լավ խառնել:

Պղպեղը լվանալ, պոչի հատվածը շրջանաձեւ կտրել եւ մաքրել սերմերից: Բանջարեղենային խյուսը լցնել պղպեղի մեջ եւ շարել կաթսայում: Մի քիչ ջուր ավելացնել, կաթսայի կափարիչը փակել եւ դնել կրակին: Մոտ 20 րոպե եփելուց հետո  պանիրը լցնել պղպեղի լցոնի վրա ու եփել եւս 10 րոպե:

Բարի ախորժակ