Բրնձով և մրգով աղանդեր-նախաճաշ, որը հնարավոր է պատրաստել 5 րոպեում

Ինչ է հարկավոր 

Բրինձ - 2 բաժակ

Յոգուրտ - 1 բաժակ

Քաղցր տանձ կամ այլ համապատասխան միրգ

Մեղր - 1 ճաշի գդալ

Դարչին (աղացած) - ըստ ցանկության

Վանիլին

 Ինչպես պատրաստել 

Պատրաստման համար անհրաժեշտ է նախապես եփած և հովացրած բրինձ: Տանձը հարկավոր է լվանալ և կտրատել: Բրինձը պետք է լցնել բլենդերի մեջ, ավելացնել յոգուրտը, միրգը , մեղրը, դարչինը և վանիլինը: 

Համեղ աղանդեր-նախաճաշը պատրաստ է

 

Բարի ախորժակ