Ինչպես պատրաստել խտացրած կաթ

Ինչ է հարկավոր 

Կաթ - 1 լ (3.2 տոկոս յուղայնությամբ)

Շաքարավազ - 500 գ

Ջուր - 1/4 բաժակ

Կակաո - 1 ճաշի գդալ

 

Ինչպես պատրաստել 

Խորը ամանի մեջ հարկավոր է լցնել շաքարավազ և ջուր: Անընդհատ խառնելով` հասցնել եռման աստիճանի, որպեսզի շաքարավազը հալչի և դառնա սիրոպ: Կրակի վրա պետք է պահել 2-3 րոպե: Այնուհետև դանդաղ լցնել կաթը, հասցնել եռացման աստիճանի, որից հետո անընդմեջ խառնելով եփել մարմանդ կրակի վրա, մինչև պնդանա: Հարկավոր է մաղով անցկացնել և ցանել կակաոն, այնուհետև խառնել, որպեսզի դառնա միասեռ զանգված: Եռացնել  1 րոպե, որից հետո թողնել, որ սառչի:

 

 

Բարի ախորժակ