Հենման կետ փնտրելով՝ կանգնել. սա քայլել սովորող փոքրիկի առաջին հաջողությունն է:  Բավական է՝ մեկ անգամ նա սովորի կանգնել, եւ կսկսի քայլել  չնչին օգնությամբ:  Երբ փոքրիկը նստած է, խաղալիքները դրեք բազմոցի, անկողնու, աթոռի կամ այնպիսի մի մակարդակի վրա, որ նա կարողանա հեշտությամբ կանգնել ու վերցնել: Ու հենց վերցնի, մեկ ուրիշ խաղալիք դրեք փոքր-ինչ հեռու եւ սկսեք ծափահարելով խրախուսել նրան, որ մոտենա ու վերցնի:

Քայլակը մի մեխանիզմ է, որը հենվում է անիվների վրա, իսկ կենտրոնում անդրավարտիք հիշեցնող նստատեղն է, որտեղ նստեցնում են երեխային: Հենվելով սեղանիկին և աշխատեցնելով ոտքերը` փոքրիկը կատարում է իր առաջին քայլերը: 

Ժամանակակից քայլակը մի ամբողջ խաղային համալիր է. առջևի «սեղանին» տեղադրված են տարբեր տեսակի խաղալիքներ, գնդակներ, ազդանշաններ, լույսեր... 

Երբ փոքրիկը հատում է 9 ամսականի սահմանագիծը, սկսում է օր օրի զարգանալ՝ սովորելով նոր շարժումներ, հնչյուններ ու բառեր: Նա փորձում է ձեռքը վերցնել այն ամենը, ինչ տեսնում է շրջապատում: Հենց այդ տարիքում է զարգանում նաեւ քայլելու կարողությունը: Որպես կանոն՝ երեխաները քայլել են սովորում

Այլ հոդվածներ …

Գովազդ