Կրծքով կերակրվող երեխան հաճախ է արթնանում գիշերը. նորմա՞լ է  

Զարգացում

Միշտ տեսնում ենք գովազդներ, որտեղ մեզ հորդորում են գնել այսինչ տակդիրը, և մեր երեխան ամբողջ գիշեր հրեշտակի պես կքնի:

Ձեր ընկերուհիները հավանաբար հաճախ են հարցնում՝ «ինչպե՞ս է քնում երեխադ, դարձյալ արթնանու՞մ է գիշերը», Ձեր դրական պատասխանին էլ արձագանքում են՝ «այ, այ, այ»:

Տարածված կարծրատիպ կա՝ երեխան չպետք է արթնանա գիշերը: Բարեբախտաբար, շատ ծնողներ հասկանում են, որ սա միֆ է, թեպետ հաճելի կլիներ, եթե երեխան քներ ամբողջ գիշեր և չանհանգստացներ ծնողներին:

Շատերն էլ հավատում են այս միֆին և փորձում են ամեն գնով հասնել նրան, որ կրծքով կերակրվող երեխան չարթնանա ամբողջ գիշերվա ընթացքում: Այս ուղղությամբ ծնողների ձեռնարկած քայլերի արդյունքում հնարավոր է՝ երեխան շատ վաղ տարիքից հրաժարվի կրծքի կաթից:

 

Մինչև 3 տարեկան երեխայի դեպքում միանգամայն նորմալ է գիշերը մի քանի անգամ արթնանալը:

Գիշերը երբեք չարթնացող մինչև մեկ տարեկան երեխան իսկապես բացառություն է, որն ավելի շատ անհանգստանալու, քան հպարտանալու առիթ է: Երկար ժամանակ միայնակ մնացող այս տարիքի երեխաները անհարմարության և անպաշտպանության զգացումից սկսում են լաց լինել կամ հակառակը՝ այդ զգացումից շատ խորը քուն են մտնում: Ինչպես նշում է հայտնի հոգեբան Վիննիկոտտը, խորը քնի ժամանակ երեխայի ուղեղը չի զարգանում: Ուղեղը կարող է զարգանալ արագ միայն, այսպես կոչված, պարադոքսալ քնի ժամանակ: Նորմայում պարադոքսալ քունը նորածնի քնի 80 տոկոսն է կազմում, 50 տոկոսը՝ մեկ տարեկան երեխայի, 30 տոկոսը՝ մինչև 3 տարեկան երեխայի քնի: 

Մեծահասակների դեպքում արագ քունն ամբողջ քնի 20 տոկոսն է կազմում: Բնության սահմանած քնի բնականոն այս ռիթմին միջամտելը անհետևանք չի մնում մարդու օրգանիզմի համար: 

Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ գիշերային քունն ազդում է նաև մայրիկի կաթի վրա: Երբ երեխան ծծում է մոր կաթը, մայրիկի օրգանիզմում առաջանում են ռեֆլեքսներ, որոնք ուղեղին ազդակ են հաղորդում՝ պրոլակտին հորմոն արտադրելու համար: Հենց այս հորմոնի քանակն էլ  ապահովում է առատ կաթը: Գիշերային կերակրման ժամանակ՝ ժամը 3-8-ի ժամանակահատվածում, պրոլակտին հորմոնն ավելի շատ քանակությամբ է արտադրվում, քան ցերեկային կերակրման ժամանակ: Երեխաներից շատերը գիշերվա հենց այդ ժամանակահատվածում են արթնանում: Այլ խոսքով՝ արթնանալով գիշերը՝ երեխան ապահովում է հաջորդ օրվա իր կերակուրը: Հենց այս պատճառով, երբ մայրիկը գանգատվում է, որ օրվա վերջում իր կաթը չի բավականացնում երեխային, մանկաբույժները հարցնում են, թե քանի անգամ է գիշերը կերակրել երեխային:

 

Շարունակելի...

Աղբյուրը` woman.net

Գովազդ