Փոքրիկիս հայրենիքը

Եղվարդի մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է. փոխնախարար

Երկուշաբաթի, 01 Դեկտեմբեր 2014 18:36

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

   

Ի՞նչ պարտադիր հետազոտություններ է անցնում կինը հղիության ընթացքում. պարզաբանում է մասնագետը

Ուրբաթ, 04 Հուլիս 2014 14:51

Հայաստանում հղիների նախածննդյան խնամքն իրականացվում է կանանց կոնսուլտացիաներում, որոնք կամ պոլիկլինիկայի,  կամ որևէ ծննդատան, կամ էլ բժշկական կենտրոնի կազմում են:

Հղիի առաջին այցի ժամանակ նախ հաստատվում է հղիության փաստը, ճշտվում է հղիության ժամկետը, մոտավորապես հաշվարկվում է ակնկալվող ծննդաբերության օրը և կատարվում է ընդհանուր ֆիզիկական քննություն, որը ներառում է հասակի և քաշի չափում, կոնքի չափում, արյան զարկերակային ճնշման չափում, մանկաբարձ-գինեկոլոգ մասնագետի զննում:

   

Մայիսի 28-ը` պետականության վերականգնման տոն

Չորեքշաբթի, 28 Մայիս 2014 14:27

Այսօր` մայիսի 28-ին,  հայերս նշում ենք պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման  տոնը:

96 տարի առաջ` 1918-ի  մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Սակայն անկախության ճանապարհը դյուրին չէր. մայիսի 22-30-ն ընկած ժամանակահատվածում ողջ հայությունը գոյության պայքար էր մղում թուրքական զորքերի դեմ: Շնորհիվ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հայերը կարողացան փրկել թուրք զավթիչներից իրենց հայրենիքը և մայիսի 28-ին Հայաստանը հռչակեցին անկախ հանրապետություն:

   

Արտաշեսյանների արքայատոհմ

Երեքշաբթի, 27 Մայիս 2014 11:34

Արտաշես արքան, որն իրեն ներկայացնում էր որպես Երվանդունիների արքայատոհմի սերունդ, իրականում հիմնադրել է նոր թագավորություն, որն իր անունով կոչվել է Արտաշեսյան:

   

Ռուբինյանների արքայատոհմ

Երկուշաբաթի, 19 Մայիս 2014 12:03

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:

   

Էջ՝ 1,10-ից