Հղիություն

Վիճակագրություն. գյուղերում եւ սեռական կյանքն է ավելի ակտիվ եւ ծնելիությունը

Երեքշաբթի, 20 Դեկտեմբեր 2011 12:54

2010 թվականին, 2009-ի համեմատ 10.9%-ով նվազել են հղիության արհեստական ընդհատումները (աբորտները) եւ 1000 ֆերտիլային տարիքի կանանց հաշվով կազմել 13.5 դեպք: 20-34 տարիքային խմբում արձանագրվել է հղիության արհեստական ընդհատումների առավելագույն քանակ, որը 2009թ. համեմատ նվազել է 7.7%-ով: Ավելին`2010թ-ին հղիության ընդհատումների տարիքային գործակիցները հասնում են առավելագույն մակարդակի 25-29 տարեկան կանանց շրջանում, ապա՝ նվազում ավելի բարձր տարիքի կանանց մոտ:

   

Հորմոնալ հակաբեղմնավորիչներ. այժմ ավելի անվտանգ է հղիությունից պաշտպանվելը

Ուրբաթ, 16 Դեկտեմբեր 2011 15:05

«Հորմոնալ հաբեր» – բառակապակցությաննկատմամբ ավագ սերնդի կանայք այնպիսի թերահավատություն ունեն, որ շատերի մոտ նյարդային ծիծաղ է առաջացնում: Եթե նրանց հարցնես, թե ինչ են մտածում կոնտրացեպցիայի այս մեթոդի մասին, անպայման կպատասխանեն, որ այն շատ եւ շատ վնաս է, եւ որ իրենց ծանոթներից մեկը այդ հաբերի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:

Այո, տարիներ առաջ, երբ հակաբեղմնավորիչ հաբերը դեռ նոր էին մտել շրջանառության մեջ, դրանց կողմնակի ազդեցությունները կնոջ օրգանիզմի վրա այնքան շատ էին, որ առանց ծայրահեղ պատճառի դրանք ընդունել ցանկացողների թիվը բավականին քիչ էր: Սակայն վերջին հիսուն տարվա ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչները զգալի զարգացում են ապրել – նրանց մեջ զգալիորեն քչացել է հորմոնների քանակը, ինչի հետեւանքով քչացել են բացասական ազդեցություններն օրգանիզմի վրա:

Մասնագետները պնդում են, որ նոր սերնդի հորմոնալ հակաբեղմնավորիչները, ի տարբերություն նախորդների, լուրջ վնաս չեն հասցնում կնոջ օրգանիզմին, քանի որ հորմոնների պարունակությունը նրանցում շատ քիչ է:

«Ժամանակակից հորմոնալ կոնտրացեպցիան, գրեթե, անվտանգ է, եթե այն ճիշտ օգտագործել՝ բժիշկի նշանակմամբ», –ասում է

   

Հետծննդաբերական հիգիենա. ինչո՞ւ և ինչպե՞ս խնամել օրգանիզմը

Չորեքշաբթի, 14 Դեկտեմբեր 2011 11:38

  • Հղիության և ծննաբերության ընթացքում արգանդը և հեշտոցը ենթարկվում եմ զգալի կծկումների: Ծննդաբերությունից հետո արգանդը և անգանդի վզիկը կրճատվում են ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Արգանդից ընկերքի անջատումից հետո անգանդում մնում է վերքային մաս: Դեպի այդ մակերեսը բաց ուղին իր մեջ ներառում  է բազմաթիվ  վիրուսային վտանգներ: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան հիգիենիկ պայմաններ: Բացի այդ, հետծննդաբերական արգանդային արտազատումները նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար,   որոնք կարող են առաջացնել լորձաթաղանթի բորբոքումներ:
  • Ծննդաբերության ընթացքում փոքրիկը  անցնում է ծննդաբերական ուղիներով, զբաղեցնում է փոքր կոնքի ամբողջ  մասը, և այդպիսով սեղմում է աղիքը կոնքի պատերին: Դա բերում է այդ օրգանների նյարդային  համակարգի հակառակ  աշխատանքի , որի հետևանքով կորում է այդ օրգանների զգայողականությունը: Այսինքն անգամ երբ կնոջ միզապարկը լցված է լինում, նա միզարձակման կարիք «չի զգում»:  Ծննաբերությունից հետո 2-3 օր անց է միայն աղիները դատարկելու ցանկություն առաջանում:  Նման պայմաններում շատ կարևոր է  աղիների և միզապարկի ճիշտ ժամանակին
   

Ինչ պետք է անի կինը, երբ պարզում է, որ հղի է

Երկուշաբաթի, 28 Նոյեմբեր 2011 18:17

«Հղիությունը հայտնաբերելուց անմիջապես հետո ցանկալի է, որ հղին անցնի հաշվառման»,-ասում է թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը:

Գինեկոլոգն ասում է, որ հղիության սկզբնական շրջանում հղիների այցելությունը կանանց կոնսուլտացիայի բաժին կատարվում է ամիսը մեկ անգամ` 3-4 շաբաթը մեկ: Որքան հղիությունը մոտենում է իր ավարտին, հաճախումները կանանց կոնսուլտացիայում շատանում են:

Նրա խոսքով` հղիության ընթացքում կանայք ամբողջությամբ հետազոտվում են երկու անգամ. առաջին այցելության ժամանակ կատարվում  են բոլոր տեսակի հետազոտությունները` արյան, մեզի, բիոքիմիական, ուլտրաձայնային, մի շարք ինֆեկցիաների, թերապևտի և ատամնաբույժի խորհրդատվություն, մասնավորապես` ստուգվում է սիֆիլիսը և ՁԻԱՀ-ը: Արդեն երկու տարի է` կատարվում է նաև հեպատիտ B-ի հետազոտություն, երբ լրանում է հղիության 22-րդ շաբաթը: Այս նույն հետազոտությունները կատարվում են նաև հղիության 30-րդ շաբաթը լրանալուց հետո: Հղիության մնացած ընթացքում հետազոտություններ չեն կատարվում:

   

Ինչքան գումար է պետք` նորածնին տանը դիմավորելու համար

Շաբաթ, 12 Նոյեմբեր 2011 14:48

Հղիության առաջին իսկ օրվանից ապագա ծնողները նախապատրաստվում են երեխայի լույս աշխարհ գալուն: Նրա համար պատրաստում են «օժիտ» ասվածը, որն իր մեջ ընդգրկում է հիմնականում հետևյալ պարագաները` շապիկ, բարուրաշոր, տակաշոր կամ միջադիր, գուլպա, թաշկինակ, կապովի գլխարկ, բոդի, վերնազգեստ, տոտիկ: Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես   40-60 հազար դրամ: Օրորոցի արժեքը սկսվում է  60-ից մինչև 400  հազար դրամ, մանկասայլակ` 40-170 հազար դրամ, պահարան գնելու համար անհրաժեշտ է 70-90 հազար դրամ; Անկողնային պարագաները և սպիտակեղենը  20-60 հազար դրամ, լոգանքի պարագաները` 15-25 հազար դրամ:

   

Էջ՝ 1,24-ից