Հղիություն

Ինչպես հաշվարկել բեղմնավորման և ծննդաբերության օրերը

Ուրբաթ, 26 Նոյեմբեր 2010 16:57

 

Շատ դեպքերում կանայք չեն կարող իմանալ բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը: Հղիության հաշվարկը սովորաբար սկսում է հենց այդ կետից: Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են և պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ դաշտանային  վերջին ցիկլից հետո 40 շաբաթ: Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվանը գումարելով 280 օր: Նույն ձևով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով և գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է փետրվարի 20-ին,ապա ծննդաբերության հավանական օրը  նոյեմբերի 27-ն է:

   

Որքան պետք է ավելանա կնոջ քաշը հղիության ժամանակ

Հինգշաբթի, 25 Նոյեմբեր 2010 00:35

Հղիության ժամանակ կանանց քաշի տատանումը տարբեր է` քաշի որոշակի կորստից մինչև քաշի ավելացում` 20 կգ-ով և ավելի: Այս երկու ծայրահեղ դեպքերում էլ հնարավոր են բարդություններ: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ հղի կնոջ քաշի աճը հղիության  առաջին 20 շաբաթում պետք է լինի շաբաթական 300 գրամ, իսկ հղիության 20-40-րդ շաբաթներում` շաբաթական 450 գրամ:

   

Հղիության նշանները. ինչպես գլխի ընկնել, որ հղի եք

Չորեքշաբթի, 17 Նոյեմբեր 2010 12:20

altՔանի դեռ չեն եկել դաշտանայի օրերը, կնոջ համար շատ դժվար է հասկանալ` արդյոք հղի է, թե ոչ: Իսկ երբ նկատվում է դաշտանի բացակայություն, առաջին բանը, որ կարող է անել կինը, թեստի միջոցով ճշտելն է: Փոքր սրվակի մեջ լցրեք ձեր առավոտվա մեզը և թեստի ձողիկը(սլաքը դեպի վար, մինչև նշված գծիկը) մինչև 10 վայրկյան պահեք մեզի մեջ ինչպես նշված է ցուցման մեջ:

   

Առողջ սնունդն առողջ հղիության կարևոր նախապայմաններից է

Հինգշաբթի, 11 Նոյեմբեր 2010 14:48

Քանի որ  պտուղը սննդանյութերն ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե դուք մինչև հղիությունը սնվել եք բալանսավորված, կնոջը մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը  պետք է ավելացվի 500 կալորիայով, որը կկազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ երկու անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, սկսում է վերցնել մոր պաշարից` այդպիսով դարձնելով մոր ոսկորներն ու ատամներն ավելի փխրուն:

   

Բեղմնավորման մասին

Ուրբաթ, 05 Նոյեմբեր 2010 12:32

Կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է

Ամեն ամիս` դաշտանային ցիկլի ժամանակ, կինը պատրաստվում է հղիանալու: Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը: Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս է մղվում: Դաշտանը, որը տևում է 3-5 օր, վերջանալուն պես լորձաթաղանթը կրկին վերականգնվում է:

   

Էջ՝ 23,24-ից