Ինչպես հաշվարկել բեղմնավորման և ծննդաբերության օրերը

 

Շատ դեպքերում կանայք չեն կարող իմանալ բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը: Հղիության հաշվարկը սովորաբար սկսում է հենց այդ կետից: Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են և պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ դաշտանային  վերջին ցիկլից հետո 40 շաբաթ: Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվանը գումարելով 280 օր: Նույն ձևով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով և գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է փետրվարի 20-ին,ապա ծննդաբերության հավանական օրը  նոյեմբերի 27-ն է:

Հղիության այս հաշվարկով որոշվում է պտղի այսպես կոչված գեստացիոն հասակը(տարիքը): Մանկաբույժն ու բուժքույրը հենց այս «օրացույցով» են հետևում պտղի աճին, զարգացմանը: Պտղի հասակը տարբերվում է բեղմնավորման կամ գեստացիոն տարիքից, որը երկու շաբաթով  պակաս է և հաշվվում է փաստացի բեղմնավորման օրվանից:

Շատերը հղիության ժամկետը հաշվում են շաբաթներով: Դա շփոթությունից խուսափելու ամենահարմար և հասարակ միջոցն է: Օրինակ, եթե բժիշկն ասում է, որ դուք արդեն 10 շաբաթական հղի եք, ուրեմն բեղմնավորումը կատարվել է  8 շաբաթ առաջ, և ծննդաբերությունը տեղի կունենա մոտավորապես 30 շաբաթ հետո, քանի որ հղիության ընդհանուր տևողությունը 40 շաբաթ է:

Կա նաև հղիության ավելի մեծ միավոր` եռամսյակ: Եռամսյակները հղիության ընթացքը բաժանում են երեք փուլերի: Այդ փուլերից յուրաքանչյուրը տևում է 13  շաբաթ և ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, վիժումը սովորաբար տեղի է ունենում առաջին եռամսյակում, և այդ եռամսյակում է, որ պետք է ուշադիր լինել ճանապարհորդելիս, կտրուկ շարժումներ անելիս կամ գերծանրաբեռնված աշխատանքից: Առաջին եռամսյակը պտղի օրգանների արագ զարգացման և ձևավորման փուլն է: Իսկ երրորդ եռամսյակում, օրինակ, ավելի հավանական է հղիության պատճառով արյան ճնշման բարձրացումն  ու արյան մեջ թունավոր նյութերի առկայությունը:


Comments   

 
0 #32 Իմ փոքրիկ 2014-02-25 17:22
Սիրելի Հերմինե,

Եթե սեպտեմբերի 17-ից հաշվում եք 280 օր ու ստացվում է հուլիսի 24, ապա այո, այդ օրն է:

Հաջողություն Ձեզ
Quote
 
 
0 #31 hwrmine 2014-02-22 23:06
Verjin dashtani arajin or@ exel e septemberi 17 @ e8b e linwum cnndabe8wutjan or@? hulisi24 in
Quote
 
 
+1 #30 Իմ փոքրիկ 2014-01-13 15:57
Սիրելի Նանե,

Ձվազատման օրերը կարող եք հաշվել «Իմ Փոքրիկ»-ի օրացույցի միջոցով` http://tools.impoqrik.am/tools/ovulation#.UtPEMdIW1EI :

Հաջողություն
Quote
 
 
0 #29 NANE 2014-01-11 13:34
barev dzez inchpes kareli e imanal dzvazatman orer@
Quote
 
 
0 #28 NANE 2014-01-11 13:34
barev dzez inchpes kareli e imanal dzvazatman orer@
Quote
 
 
0 #27 Lora 2013-12-19 13:26
Շնորհակալությու ն
Quote
 
 
0 #26 Իմ փոքրիկ 2013-12-18 13:24
Սիրելի Լորա,

Հնարավոր չէ առանց հավելյալ ինֆորմացիայի իմանալ, թե կոնկրետ որ օրն է եղել բեղմնավորումը: Հիշեք, թե հոկտեմբերի 12-17-ը որ օրն եք սեռական հարաբերություն ունեցել, քանի որ ենթադրաբար հենց այդ ժամանակահատվածո ւմ է եղել օվուլյացիան: Իսկ հղիությունը, ըստ ամենայնի, մոտ 10 շաբաթական է:

Հաջողություն Ձեզ
Quote
 
 
0 #25 Lora 2013-12-16 18:49
Բարև Ձեզ, վերջին դաշտանս սկսվել է հոկտեմբերի 1-ին կասեիք քանի շաբաթական է հղիությունս և որ օրն եմ հղիացել: Իմ հաշվարկներով մոտ 9շաբաթական է և հղիությանս օրը հոկտեբերի 17-ն է, արդյոք ես ճիշտ եմ հաշվել…
Quote
 
 
0 #24 Իմ փոքրիկ 2013-10-26 13:01
Սիրելի Գայուշ,

Ձեր հարցը հայատառ ձեւակերպմամբ ուղարկեք «Հարց գինեկոլոգին» խորագրով` http://questions.impoqrik.am/ :

Շնորհակալություն
Quote
 
 
+1 #23 Gayush 2013-10-25 22:14
Barev dzez ))) xndrum em patasxaneq)) im hxiutyunn 30 shabatakan e )) bayc erexan hetuyqayin e )) ardyoq da vtangavor e? Kam inch Abel ayd depqum ??
Quote
 

Add comment


Security code
Refresh