Բեղմնավորման մասին

Կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է

Ամեն ամիս` դաշտանային ցիկլի ժամանակ, կինը պատրաստվում է հղիանալու: Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը: Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս է մղվում: Դաշտանը, որը տևում է 3-5 օր, վերջանալուն պես լորձաթաղանթը կրկին վերականգնվում է: Ցիկլի ընթացքում աջ կամ ձախ ձվարանում, որոնք կապված են արգանդի հետ ֆալոպյան փողով, սկսում է հասունանալ ձվաբջիջը: 13-15-րդ օրը (պատահում է նաև ավելի ուշ), երբ ձվաբջիջը հասունանում է, ֆոլիկուլը (ձվաբջիջը) պատռվում է, կատարվում է ձվազատում, և ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման: Ֆոլիկուլը վեր է ածվում դեղին մարմնի, որն արտադրում է պրոգեստերոն: Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը: Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից:

Սեռական հարաբերություն

Սեռական հարաբերության ժամանակ սերմնաթափման հետևանքով միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանթափողը: Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ, որը գտնվում է արգանդափողում: Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի հաջողվում է ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ: Ձվաբջջի և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում: այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես, որը կանխում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ:

Աղբյուրներ` «Գիրք ծննդոց», հեղինակներ` Ռազմիկ Աբրահամյան, Գայանե Ավագյան


Comments   

 
0 #46 Իմ Փոքրիկ 2015-02-02 20:15
Սիրելի Քրիստինե,

Հիմնականում՝ մեկ: Եթե մի քանիսն են լինում, բեղմնավորվում է երկվորյակ կամ եռյակ:

Առողջություն
Quote
 
 
0 #45 Kristine 2015-01-31 03:16
[quote name="Kristine" ]Barev dzez. Xndrum em indz asel, dashtanayin 1cikli @ntacqum qani dzvabjij e dzvazatvum? Kanxav shnorhakal em.
Quote
 
 
0 #44 Kristine 2015-01-31 03:13
Barev dzez. Xndrum em indz ase,l dashtanayin 1cikli @ntacqum qani dzvabjij e dzvazatvum? Kanxav shnorhakal em.
Quote
 
 
0 #43 Իմ փոքրիկ 2014-09-03 15:09
Սիրելի Սիրանույշ,

Ավելին իմանալու համար Ձեր հարցը հղեք «Հարց բժշկին» խորագրով` հետեւելով հղմանը` http://questions.impoqrik.am/ :

Շնորհակալություն
Quote
 
 
-1 #42 SIRUSH 2014-08-30 20:09
sireli bjishk amsi 15 in im bjishk@ stugel e ovuliacian ev asel vor bjji chaps@ 1.5 e nayev asac vor da poqr e hxianalu hamar ev.nshem vor aj dzvarans @ndhanrapes cher ardzaganqum nayev nshem vor aj poxs tarel e sur borboqum bayc da arden bujvel e.nshem vor es verjin dashtans tesel em hulisi 2 in ev ovuliacian stugvel e hulisi 15 in ..ardyoq es karox ei ayd bjjov hxianal ev ete hxiutyun katarvel e erb karox em stugel ayn....ev mi harc evs hnaravor e vor chxianalu patchar handisana hachaxaki nuynisk amenorya haraberutyun@? xndrum em patasxaneq..nax apes shnorhakalutyun
Quote
 
 
0 #41 Իմ Փոքրիկ 2014-05-30 15:14
Սիրելի Հասմիկ,

Մասնագիտական պատասխան ստանալու համար խնդրում ենք Ձեր հարցը հայատառ ձեւակերպմամբ ու փոքրատառերով ուղարկել «Հարց բժշկին» խորագրով՝ հետեւելով հղմանը ` http://questions.impoqrik.am/ :

Շնորհակալություն
Quote
 
 
0 #40 Հասմիկ 2014-05-30 10:44
Բարև ձեզ, հղիության ընդհատում եմ ունեցել հինգ ամսականոմ, ախտորոշումը ծանր պեռեկլյամսիա: Հարգելի բժիշկ, ուզում եմ իմանալ բուժում կա՜ այդ հիվանդության համար, որ նորից հղիանամ:
Quote
 
 
-1 #39 Իմ փոքրիկ 2014-03-24 16:20
Սիրելի Ռոզի,

Լավագույն հակաբեղմնավորիչ միջոց է համարվում պահպանակը: Կան նաեւ հատուկ հաբեր ու մոմիկներ, որոնք կանխում են հղիությունը: Բայց նախքան դրանց օգտագործումը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ ու հետեւել մասնագիտական ցուցումներին:

Հաջողություն Ձեզ
Quote
 
 
0 #38 rozi 2014-03-24 12:18
barev dzez hargeli bjishk es xndrume m indz ognel,, amusnacac em unem 1 erexa ev ,,mek amis araj katarel em arhestakan hxiutyan @ndhatum ,,bjshki cucumov(ptux@ 5 shabatakanic cher zarganum),,,haj ord hxiutyun@ planavorum em mi qani tari anc ,sakayn chgitem hakabexmnavorma n vor metodn @ntrem,,19 tarekan em,inch xorhurd ktaq?shnorhakal utyun
Quote
 
 
-2 #37 Իմ փոքրիկ 2014-01-27 11:47
Սիրելի ընթերցող,

Բեղմնավորման համար նպաստավոր օրերը կարող եք հաշվել «Իմ փոքրիկ»-ի օվուլյացիոն օրացույցի միջոցով`հետեւյա լ լինկի ներքո:

http://www.tert.am/am/news/2014/01/18/francis-italy/

Հաջողություն Ձեզ
Quote
 

Add comment


Security code
Refresh