Մեր տան մեծ պատուհանը,

Հենց բացվումէ  իմ առջեւ,

Մի հսկա սա ամեն օր

Ինձ տալիս է ջերմ բարեւ:

Արարատն է, տես, բազմել

Մայր Արաքսի ափերին:

Նոյան լեռը անվրդով

Բարի ամպիկ, ճախրող ամպիկ,

Ուր ես այդպես դու շտապում,

Երկնի ծովում դու լողալով,

Դեպի ուր ես սլանում:

Քամին է քեզ քշում-տանում,

Թե ինքդ ես հեռանում,

Բարի ամպիկ, մի քիչ սպասի

Խնդրանք ունեմ քեզ բարի:

Ուզում եմ`դու լուսնին ասես,

Որ ես քնել չեմ ուզում,

Սեւանա լիճը, գիտես,

Ամռան տապին զովացնող

Ու դասերի ավարտին

Մեզ իր լայն գիրկը կանչող

Ժամանցի վայր չէ միայն:

Մեր գեղամա թագուհին,

Որ բազմել է մեր ճամփին,

Գետերից է միշտ սնվում

Մեր գյուղի տան մեծ այգում

Մի մեծ կովիկ է ապրում:

Հենց արեւը երկնքում

Իր շողերն է տարածում,

Նա խոր քնից արթնանում,

Հորանջում է ու կանգնում,

Դեպի դաշտերն է շտապում:

Ամռան թավշե անտառում