Իմ քաղաքը

Ստեղծագործում է Իմ Փոքրիկը

Իմ քաղաքն է` Երեւան,

Հին անունը` Էրեբունի:

Հենց արեւը երկնքում

Իր աչուկներն է բացում,

Երեւանը արթնանում

Ու ինձ իր գիրկն է կանչում:

Ես շորիներս հագնում,

Պապիկիս եմ արթնացնում:

Ու մենք սիրով երկուսով,

Դեպի կենտրոն ենք շտապում:

Քայլում ենք լուռ Կասկադով,

Հմայվում ենք շուրջբոլոր

գույնզգույն ծաղիկներով,

Հետո հասնում ենք Մաշտոց`

Մեսրոպատառ մի փողոց,

Որտեղ բանուկ անկյունում

Ձեռագրերի հնագույն

Ծվարել է մի պահոց:

Հոգնել է պապս խոհուն,

Բայց ժպտում է դեռ անհուն,

Երեւանի գիրկն ընկած`

Դեռ չի շտապում դեպի տուն:

 

Իմ փոքրիկ