Իմ նախաճաշը

Ստեղծագործում է Իմ Փոքրիկը

Հավկիթ, մեղր ու կարագ,

Կաթնաշոռ ու թթվասեր,

Խոհանոց եկեք արագ,

Նախաճաշն է սպասում մեր:

Մայրիկս վաղ արթնացել,

Հայրիկիս է արթնացրել,

Հետո անուշ ժպիտով

Նաեւ իմ դուռն է թակել:

Թեյը եռում է արդեն,

Սեղանին է իմ ափսեն,

Արագ վազեմ, լվացվեմ,

Ընտանիքիս վայելեմ:

 

Իմ փոքրիկ