Ճաշի ժամը

Ստեղծագործում է Իմ Փոքրիկը

Ահա եկավ ճաշի ժամը,

Բայց ես դեռ չեմ լքում բակը:

Գնդակ, պարանն ու տիկնիկը

Զբաղեցնում են իմ ողջ օրը:

Մեկ տատիկս, մեկ մայրիկս

Բացում են տան պատուհանը

Ու բարկացած լուրջ հայացքով

Բղավում են` շտապիր, ճաշը:

Ախր ինչպես թողնեմ խաղս,

Դեռ դրսում են ընկերներս,

Գնդակ, պարանն ու տիկնիկը

Ավելին են, քան ճաշիկս:

Իմ փոքրիկ