Մի պառավ մարդ ու կին են լինում: Այն օրին են հասնում, որ տանը մի կտոր հաց անգամ չեն ունենում: Մի օր ծերուկն ասում է.

-Այ պառավ, մի բոքոն թխիր, էլի:

-Ինչո՞վ թխեմ, որ ալյուր չունենք:

-Հրեն գնա ամանի տակը քերիր, մի բոքոնի ալյուր դուրս կգա:

Պառավը մարդուն լսում է, գնում ալրամանի տակ եղած ալյուրը քերում է, հավաքում, վառարանը վառում է, խմոր հունցում, մի կլորիկ բոքոնիկ թխում, դնում պատուհանի գոգին, որ սառչի: Բոքոնիկն այդպես մնում է, մնում, մեկ էլ պատուհանից գլորվում-ընկնում է դռան շեմին, այստեղից` բակ, բակից` փողոց և մի ճամփա բռնած` գլորվելով գնում: Գնում է, գնում,

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել...

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ,

Մի ժամանակ մարդ է եղել Կապիկը,

Բայց կեղտոտ է միշտ էլ եղել շապիկը,

Որովհետև ներկարար է նա եղել:

Միշտ կանչել են մեր տուն-ձեր տուն՝ լավ տեղեր,

Ու շա՜տ լավ էլ վարձ է առել Կապիկը,

Որ պատ ներկի,

Որ ներկի դուռ,

Բայց ոչ անդուր,

Տարբեր բաներ՝ տարբեր գույնով,

Ոչ թե նույնը միշտ էլ նույնով:

Իսկ ներկարար մեր Կապիկը՝ անփույթը,

Ունեցել է միայն կարմիր-կապույտը,

Ու ներկել է ոչ այնքան մեր հատակը,

Որքան իր պոչի տակը,

Ոչ այնքան մեր պատերը,

Որքան հենց իր մատերը:

 

Եվ մի օր էլ, երբ մարդկանց

Հոգուն է նա հասցրել,

Բոլորը մեկ հավաքվել են ժողովի,

Էլ չեն թողել, որ ճղավի-բղավի,

Ոչ էլ ուզել կամ չուզել են հարցրել

Ու... կապիկ են դարձել:

 

Չե՞ք հավատում՝ գազանանոց գնացեք

Ու կտեսնեք, որ կապիկի պոչի տակ

Մինչև հիմա դեռ կարմիր է մնացել,

Իսկ մատների եղունգի տակ անփույթը

Մինչև հիմա չի լվացել կապույտը:

Պարույր Սևակ

Երկու մկնիկ են լինում, Գլորմլորն ու Շուռումուռը, և մի աքլոր` Ձայնեղ կոկորդը: Մկնիկները միայն մի բան գիտեն` երգել-պարել ու վազվզել, իսկ աքլորը ծեգը ծեգին վեր էր կենում, ամենքին արթնացնում և անմիջապես գործի կպչում:

Մի անգամ բակն ավլելիս Ձայնեղ կոկորդը ցորենի մի հատիկ է գտնում:

-Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ,- կանչում է աքլորը,- տեսեք ինչ եմ գտել:

Մկնիկները վազելով գալիս են.

-Երանի թե կալսած լիներ...

-Ուրեմն ո՞վ է կալսելու,- հարցնում է աքլորը:

-Ես` չէ,- հետ է քաշվում Գլորմլորը:

-Ես էլ չէ,- վրա է բերում Շուռումուռը:

-Ես կկալսեմ,- ասում է աքլորը և իսկույն գործի անցնում:

Իսկ մկնիկներն իրենց համար անհոգ խաղում են:

Աքլորը հասկը կալսում է և նորից մկնիկներին

Մի ջահել, նորապսակ հարս ա լինում։ Էս հարսը շատ համեստ ու ամաչկոտ ա լինում։ Մի օր էս հարսը օթախն ավլելու վախտը, որ կռանում ա թե թախտի տակն էլ ավլի, բիրդան քամի ա բաց թողնում: Ամոթու կարմրում ա, ուզում ա թե գետինը մտնի, յարաբ հու մարդ չիմացավ։ Մին էլ շուռ ա գալիս, տեսնում, որ հրեն, իրենց էծը բաց դռնովը մտել ա օթախը, իմացել ա...

— Վո՜ւյ, էծ ջան, ղուրբանդ լինեմ,— ասում ա ամաչկոտ հարսը,— թե ուզում ես, ես քեզ կպաչեմ, մենակ թե սկեսրարիս էս բանը չասես։

Դե էծը՝ էծ ա, էլի իրա համար միրուքը տմտմբացնում ա։

— Չէ, չէ, էծ ջան, մի ասի, առ, կուզե՞ս քամարս քեզ տամ, մենակ թե մի ասի,— աղաչում ա հարսը, հանում ա մեջքիցը իրա քամարը՝ կապում էծի փորին։

Էծը քամարն ի՞նչ անի, ավելի ա գլուխը փախս տալի։

Հարսը տեսնում ա, որ էծը վճռել ա խաբարը տանի սկեսրարին.

— Ի՞նչ անեմ տեր աստված,— ասում ա,— առ, էս վրիս շալն էլ առ, մենակ թե չասես, ես ամոթու կմեռնեմ, ես ամոթու գլուխս կսպանեմ,— շալն էլ ա գցում էծի մեջքին։

Էհ, թե հավին նալը, թե էծին՝ շալը։ Էծը ուզում ա գլուխը շալիցն ազատի։ Խեղճ հարսի սիրտը քիչ ա մնում,

Մի չոբան իր էրկու ոչխարը տանում ա բազար, որ ծախի, ամա ուշ ա տեղ հասնում՝ մուշտարի չի ճարում։

Քոռ ու փոշման ուզում ա ետ դառնա, մին էլ մի դալալ ա մոտկանում էս ոչխարների դմակն ա ձեռների միջին ծանր ու թեթև անում, կողերն ա ճմռում՝ մթամ ուզում ա առնի, դեսից-դենից լկռահաչի տալի, վերջը, թե.

— Ի՞նչ արժի քու ոչխարը։

Ոչխարի գինն էլ էդ վախտը շատ-շատ՝ իրեք-չորս մանեթ ա լինում։ Ամա չոբանը տեսնում ա, որ սա քամի փչող ա, բան առնող չի, գլխիցը ռադ անելու համար ասում ա.

— Էս ոչխարի գինը հազար մանեթ ա։

— Քու չոբան հալովը ինձ վրա ծիծաղում ե՞ս,— ասում ա դալալը,— դե հմի ծիծաղի։

Այլ հոդվածներ …