-Տեր իմ, ազատ թող ինձ դու այս կանաչ արտում,-

Մի օր սոված կովն այսպես ասաց մարդուն,-

Եկ հավատա դու իմ տված անկեղծ խոսքին,

Չեմ դիպչի ես արտուն նույնիսկ ոչ մի հասկի,

Բկից մաքուր եմ խիստ,

Գործիդ գնա հանգիստ…

Մեզանից շատ առաջ, որ սուտ չասեմ, վեց յոթ հարիր տարի առաջ, Ղրիմի կողմերում Սուրբ Խաչ անունով մի հայի քաղաք ա լինում: Էս քաղաքում մի ոսկերիչ ա ապրելիս լինում իրա ընտանիքովը: Գործը լավ ա գնում, ամա էնպես ա պատահում, որ իրեք տարի իրար վրա սովի տարի ա գալի, սա էլած-չելածը ծախում ա, վերջը հասնում էն տեղը, որ տնով-տեղով մնում են հացի կարոտ:

Սրանց ընտանիքի մեծ տղեն` Սամվելը, շատ խելոք ու աչքաբաց էրեխա է լինում, վանքի վարժարանումը կարդացած, վարդապետներից շատ բան սովորած, շատ բանի էլ իրա խելքովը հասած:

Ղրիմի Կաֆֆա քաղաքը մեծ եսիրաբազար ուներ: Ամեն կիրակի էս բազարում եսիր էին ծախում, եսիր էին առնում, սիրուն աղջիկներ Մսրա հարեմների համար, սիրուն տղերք մամլուկների համար, ուժով տղամարդիկ՝ սև աշխատանքի համար:

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին: 

Խոնավ քամին ծովից պոկված,

Պարիսպ տեսավ իր դեմ-դիմաց,

Ասաց.- Գիտե՞ս, թե ես ո՞վ եմ,

Ես քեզանից էլ ուժով եմ,

Դե սպասիր մի հարվածով

Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.

— Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես:

Ձին ասաց.

— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա:

Եզն ասաց.

— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի:

Այլ հոդվածներ …