Հենրիկ Սևան. Առակներ

Առակներ

Թիթեռն ու թրթուրը

Մի օր թիթեռն ասաց` թրթուր,

Նայում եմ քեզ, ես` ուր, դու` ուր:

Քեզ սազում է խոնավ հողը,

Ինձ` երկինքը ու վառ շողը:

Պատասխանեց թրթուրն այսպես.

-Այ ցեղակից, հերիք փքվես,

Թրթուր էիր դու էլ ինձ պես:

 

Պղինձը

Կար աշխարհում մի պղինձ,

Չուներ վրան ոչ մի բիծ:

Նախանձ մարդիկ քար գցին

Այն գեղեցիկ պղնձին:

Թեև չզգաց ոչ մի ցավ,

Բայց ձենն աշխարհն իմացավ:

 

altԿացինը

Չափն անցել էր գիժ կացինը,

Չէր հարցնում ծառն ու ծիլը.

-Ջարդեց, ախպեր, սա  մեր ցեղը,

Պետք է պատժել տեղնուտեղը,-

Գանգատվեցին ծառն ու ծիլը,

Մեջտեղ բերին գիժ կացինը:

-Մի գանգատվեք,- ասաց գորտը,-

Ձեզանից է կացնի կոթը:

 

 

Հենրիկ Սևան