Գայլն ու շները

Առակներ

Ձմռան մի ցուրտ առավոտ

Գայլը ընկավ ձեռվ ու ոտ,

Շրջեց անտառ ու այգի,

Որ ճանկի մի չաղ մաքի:

Ամբողջ օրը ման եկավ,

Բերանն, ասա, բան ընկա±վ.

Ո՞վ էր տեսել ձմռանը

Մաքին մնար դռանը:

Այսպես սոված ու ծարավ

Գայլը հազիվ սարն ելավ,

Բայց արի տես երկու շուն

Կանգնել ու ինչ են ասում.

-Չոռ ուտեիր, անզգամ,

Ո՞ւմ ճանկեցիր էս անգամ,

Տեսեք, ինչքա~ն է կերել,

Որ չի կարող սարն ելնել:

 

Հենրիկ Սևան