Հավն ու օձի ձուն

Առակներ

Մայր հավիկը երկար վիզ,

Բակում քուջուջ անելիս`

Օձի փոքրիկ ձու գտավ,

Կտցին առավ, տուն մտավ:

Երեք շաբաթ մայր հավը,

Թողած իր դարդն ու ցավը,

Ձուն գուրգուրեց թևի տակ,

Երազեց մի լավ թռչնակ:

Ու երբ ձվից խատուտիկ

Ծնվեց օձի մի ճուտիկ,

Առանց կռվի ու դավի

Խայթեց թևը մայր հավի:

 

Հենրիկ Սևան