Պարիսպը

Առակներ

Խոնավ քամին ծովից պոկված,

Պարիսպ տեսավ իր դեմ-դիմաց,

Ասաց.- Գիտե՞ս, թե ես ո՞վ եմ,

Ես քեզանից էլ ուժով եմ,

Դե սպասիր մի հարվածով

Քեզ տապալեմ ու լցնեմ ծով…

Ու սուլոցով զարկվեց պատին,

Բայց ջուր դառած

Մնաց սառած

Մեծ պարսպի կուռ ճակատին:

Ով իր ուժին լինի վստահ,

Եվ ոչ ոքի չի սպառնա:


Մկրտիչ Կորյուն