Ամենաբարձրը

Առակներ

Աշնան մի սև Ամպ

Սարը դարձրել թամբ,

Իրեն կարծելով ահեղ ձիավոր,

Գոռում էր մի օր,

Թե երկինք, գետին, ծով, ցամաք վկա,

Ամենաբարձրը հենց ինքն է, որ կա…

Պարծենկոտ Ամպի խոսքն առավ Քամին,

Ասաց. – Մի նայեք այս անզգամին,

Մեր բոլորից էլ բարձր է երկինքը,

Սակայն ասաց կա՞, թե բարձր է ինքը…

Ասաց ու փչեց այնպես մոլեգնած,

Որ այն սև Ամպի հետքն էլ չմնաց…

Պարծենկոտ մարդը վաղ թե ուշ կյանքում

Պիտի ունենա այսպիսի անկում:


Մկրտիչ Կորյուն