Բոռն ու մեղուն

Առակներ

Թավամազ մեղուն հյութով ծանրաբեռ

Փեթակի դռնից նոր էր մտել  դեռ,

-Եղբայրներ, նայեք բերածին սրա,

Երբ բոռը կտրեց առաջը նրա.

Երկու կաթ նեկտար հազիվ է բերել,

Այս ծույլ անբանին ի՞նչ սրտով ներել:

Թուք ու նախատինք այս պորտաբույծին,

Իր հետ բերածին…

Թավամազ մեղուն հյութով ծանրաբեռ

Փեթակի դռնից նոր էր մտել  դեռ,

-Եղբայրներ, նայեք բերածին սրա,

Երբ բոռը կտրեց առաջը նրա.

Երկու կաթ նեկտար հազիվ է բերել,

Այս ծույլ անբանին ի՞նչ սրտով ներել:

Թուք ու նախատինք այս պորտաբույծին,

Իր հետ բերածին…

Մինչդեռ լուտանք էր Բոռն անվերջ տեղում,

Այնինչ ժիր Մեղուն

Բջիջը լցրեց ջինջ ծաղկահյութով,

Վիշտ ու դառնություն

Զսպած իր սրտում

Նոր բերքի համար դաշտ թռավ փույթով:

Ո՞ւմ սրտից արդյոք չի ժայթքի ցասում,

Երբ Բոռն է Մեղվին պորտաբույծ ասում:

Մկրտիչ Կորյուն