ԽՆՁՈՐԸ

 

Մայրի՛կ, նայի՛ր, ես այսօր

Նկարել եմ մի խնձոր,

Ներկել կարմիր ու դեղին,

Երկու տերև էլ ծայրին։

Խնձոր, խնձոր,

Մեղրածոր,

Բայց, մայրի՛կ ջան, չեմ տա քեզ.

Դեռ ճաշդ կեր, հետո նոր

Կտամ խնձորը ուտես…

Քիթիկը շատ, շատ էր տխուր,

Բերանն ասաց.

-Ինչու՞ ես լուռ:

Քիթիկն ասաց.

-Ինչքա՞ն մնանք թե դու, թե ես այսպես մենակ:

Աչիկները երկու հատ են,

Ականջները երկու հատ են,

Երկու հատ են ոտքը, ձեռքը,

Իր զույգն ունի ամեն մեկը:

Այլ հոդվածներ …