ԽՆՁՈՐԸ

 

Մայրի՛կ, նայի՛ր, ես այսօր

Նկարել եմ մի խնձոր,

Ներկել կարմիր ու դեղին,

Երկու տերև էլ ծայրին։

Խնձոր, խնձոր,

Մեղրածոր,

Բայց, մայրի՛կ ջան, չեմ տա քեզ.

Դեռ ճաշդ կեր, հետո նոր

Կտամ խնձորը ուտես…

ՄԵԾՆ ԷԼ ՓՈՔՐԻՆ ՊԻՏԻ ԼՍԻ

 

Տունը լիքը ծխախոտ է,

Ծխի ամպ է, ծխահոտ է,

Հայրի'կ, գոնե քեզ չես խղճում,

Օդի տեղակ ծուխ ես շնչում:

 

Հազար անգամ ասել եմ ես,

Ծխելը  թող, վնաս է քեզ,

Բալիկը հոր վատը կուզի՞

Մեծն էլ փոքրին պիտի լսի:

 

ԿԱՏՈՒ

 

Կատուն        եկավ        փիսիկ-փիսիկ,

Հազար        նազով        ինչպես        հարսիկ,

Դունչը        սրբեց        թաթիկներով,

Մազը        սանրեց        չանչիկներով.

— Կատո՛ւ, կատո՛ւ, հե՞ր        ես        տրտում,

Թե՞        մկներն        են        այսօր        զարթուն:

Այլ հոդվածներ …