Բանաստեղծություններ խոսել նոր սովորող փոքրիկների համար

բանաստեղծություններ

Աղունակ

 

Ղու- ղու- ղու,

Ա- ղու- ղու,

նակ- նակ-  նակ

Ա- ղու- նակ,

Թըռռ…

 

Կաչաղակ

 

Չա- չա- չա,

Կա- չա- չա,

Ղակ- ղակ,

Կա- չա- ղակ,

Թըռռ…

 

 

Բզեզ

 

Բը~զ, բը~զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը: 

 

Ճուտիկը

 

Կը~տ, կը~տ կըտկըտան,

Եկավ ճուտս ճըտճըտան,

Հալածվել է ուրուրից,

Բաժանվել է իր մորից,

Ճըտճըտում է ու լալիս,

Կորած մորն է ման գալիս: