Կարճ բանաստեղծություններ խոսել սովորող փոքրիկների համար

բանաստեղծություններ

ԱՏԱՄՀԱՏԻԿ

 

Ատամհատիկ, 

Սիրուն թաթիկ, 

Ուտենք հատիկ, 

Որ հեշտ դուրս գա քո ատամիկ։

ԵՍ ՔԱՅԼՈՒՄ ԵՄ

 

Դո՛փ, դո՛փ, դոփդոփիկ, 

Ունեմ երկու ամուր տոտիկ, 

Ես քայլում եմ ա՜յ այսպե՛ս 

Մեկ երկու, մեկ երկու….

 

  

ՄԱՏԻԿՆԵՐԸ

 

Բութ մատն ասած -Գայլը եկավ։ 

Ցուցամատն ասաց -Որտեղի՞ց եկավ։ 

Միջնամատն ասաց -Սարից եկավ։

 Մատնեմատն ասաց -Եկեք փախչենք։ 

Ճկույթն ասաց -Ճստիկ եմ, պստիկ եմ։ 

Ոտիկ չունեմ, թաթիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ։

                                                   

 

ԹՎԵՐԸ

                                                

Մեկ, երկու, երեք՝ 

Ձմերուկը բերեք։ 

Ձորս, հինգ, վեց՝ 

Ընկավ կոտրվեց։ 

Յոթ, ութ, ինը՝ 

Ասեք նրա գինը:

 

 

ՈՒԼԻԿԸ

 

Ուլիկ, ուլիկ, այ ուլիկ, 

Դու դեռ շատ ես պստլիկ, 

Քամին կգա, կտանի,

Զույգ աչքերդ կհանի: 

Ուլիկ, թե գաս դու ինձ մոտ, 

Ոչ մի բազե չի գա մոտ...

 

 

ԱՂԱՍԻՆ 

 

Մեր գառնարած Աղասին 

Մի ուլ ունի, երկու գառ: 

Այդ երեքը միասին 

Գիտեն միայն երկու բառ: 

-Բե՜,- ուտել են ուզում կրկին, 

Մե՜,- կանչում են մայրիկին:

 

 

ԱՂՎԵՍՆ  ՈՒ ՓԻՍՈՆ

 

Ուրբաթ, շաբաթ, կիրակի, 

Աղվեսն ելավ մարզանքի, 

Ուստա Փիսոն կրակեց,

 Աղվեսի փորը տրաքեց։

 

 

 

ՀՈՐԹՆ  ՈՒ ԿՈՎԸ

 

Հորթն ու կովը միասին,  

Դաշտերն ելան մայիսին: 

Տրտինգ տվեց հորթուկը, 

Վազեց մինչև  քոթուկը: 

Գայլը տեսավ չար հորթին, 

Թողեց միայն չալ մորթին:

 

 

ԻՄ ՇՈՒՆԸ

 

Խռովել էր իմ շունը, 

Էլ չէր հսկում մեր տունը: 

Ո՛չ խաղում էր, ոչ՛ հաչում, 

Ո՛չ էլ բան էր պահանջում, 

Նույնիսկ չասաց «հաֆ-հաֆ-հաֆ» 

Երբ գող կատուն տուն մտավ:

 

 

ԾԻՏԸ

 

Ծիտը ծառին ծլվլում է, 

_Ծի՜վ, ծ՜իվ, ծի՜վ: 

Բազեն գլխին պտտվում է, 

_Վու՜յ, վու՜յ, վու՜յ: 

Ծիտը լսեց, ծիտը վախեց, 

_Վա՜յ, վա՜յ, վա՜յ:

Բազե հայ, բազե հայ 

_Հա՜յ, հա՜յ, հա՜յ: