Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:

Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
Զուր եք այդտեղ քջուջում,
Եկեք ինձնից ստացեք
Ընտիր ցորեն ու ջինջ ջուր:

Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,

Ո՞ւմ ես տեսնում անցքից

Մեծ թղթի վրա անցք ենք բացում մոտավորապես 1սմ տրամագծով: Երեխաները հերթով մոտենում են, անցքից նայում մյուսներին և ասում այն երեխաների անունները, ում տվյալ պահին տեսնում են:

Մի աղջիկ (տղա) է կորել

Երեխաները նստած են շրջանակի մեջ, խաղավարը «ռադիոյով» հաղորդում է. «Ուշադրություն, ուշադրություն, կորել է մի աղջիկ (տղա).....», ապա նկարագրում է երեխաներից մեկի կազմվածքը, հագուստը, մազերը, ազքերը

Շուրջպար

Երեխաներն իրար ձեռք են բռնում և քայլում են շրջանաձև` ասելով. «Երեխաներ էին, բայց դարձան գազանիկներ»: Հետո խաղավարն ընտրում է երեխաներից մեկին, որը ցույց է տալիս նեղացած կենդանու: Երեխաները պետք է տարբեր ձևերով մխիթարեն ու հանգստացնեն նրան:

Խաղալիքն ինձ տուր

Երբ բնությունը լաց է լինում

Խաղավարը երեխաներին բացատրում է, որ երեխաներն ընդհանրապես լաց են լինում, երբ իրենց նեղացնում են: Ապա առաջարկում է հորինել, թե երբ է լաց լինում բնությունը, ով և ինչը կարող է նրան նեղացնել:

Աղջիկներն ու տղաները կարողանում են

Խաղավարը վերցնում է երկու տարբեր գույների կամ չափսերի գնդակ և հերթով դրանք նետում է երեխաներին: Մի գույնի  (ասենք` կապույտ) գնդակ ստացող երեխաներն ասում են, թե ինչ են կարողանում անել տղաները, երկրորդ գնդակը ստացողները թվարկում

Ով ավելի շատ «հաշտվեցիկներ» գիտի

Խաղավարը խաղում է փղիկի դերը, որը հերթով վիճում է բոլոր երեխաների հետ: Երեխաները պետք է ուղիներ որոնեն, թե ինչպես կարող են հաշտվել փղիկի հետ, օրինակ, ճկույթներն իրար խաչելով, մատները միացնելով, ասելով հետևյալ «կախարդական» բառերը. «արի հաշտվենք, երբեք, երբեք չկռվենք»:

Ի՞նչ է զգում բնությունը

Երեխաները մոտենում են պատուհանին և քննարկում, թե ինչ է

Խաղալիքների խանութ

Խաղավարն ընտրում է երեխաներից մի քանիսին և նրանց դարձնում խաղալիքներ (ականջին ասում է, թե ով ինչ ծաղալիք պիտի դառնա): Երեխաներն իրենց բաժին հասած խաղալիքների դերն են խաղում, իսկ մյուսները գուշակում են, թե որ:

«Գը~նա~ցին~ք»

Խաղավարն առաջարկում է երեխաներին ճանապարհորդության մեկնել ոտքով,

Այլ հոդվածներ …