Խաղալիքների խանութ

Խաղավարն ընտրում է երեխաներից մի քանիսին և նրանց դարձնում խաղալիքներ (ականջին ասում է, թե ով ինչ ծաղալիք պիտի դառնա): Երեխաներն իրենց բաժին հասած խաղալիքների դերն են խաղում, իսկ մյուսները գուշակում են, թե որ:

«Գը~նա~ցին~ք»

Խաղավարն առաջարկում է երեխաներին ճանապարհորդության մեկնել ոտքով,

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է  երեխաների շփման կարողությունների զարգացմանը նպաստող խաղերի 3-րդ շարքը: Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ:

ԽԱՂ 9: Ի՞նչ տեսք ունեն զգացումները

Խաղավարը երեխաներին հաջորդաբար ցույց է տալիս տարբեր նկարներ, որտեղ պատկերված են բարկացած, ուրախ, տխուր կամ վախեցած երեխաներ: Ապա  խնդրում է կռահել պատկերված երեխաների զգացումները (եթե երեխաները չեն կռահում, խաղավարն օգնում է նրանց): Այնուհետև առաջարկում է ցույց տալ նույն զգացումները  (խաղավարն ինքն էլ երեխաների հետ ցույց է տալիս դրանք):

ԽԱՂ 10: Տերևաթափ

Խաղավարը բարձրացնում է թղթե տերևը սեղանից մոտ մեկ մետր բարձրության վրա, ապա բաց թողնում: Նա երեխաների ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, թե ինչպես է տերևն օրորվելով սահուն իջնում սեղանի վրա: Ապա խնդրում է երեխաներին իրենց ձեռքերը տերևներ դարձնել: Խաղավարը նորից բարձրացնում է «տերևը», երեխաները նույնպես ձեռքերը

Այսուհետ «Իմ փոքրիկ»-ը շարունակաբար կներկայացնի հոգեբանների կողմից խորհուրդ տրվող խաղեր,  որոնք կոչված են զարգացնել երեխաների հաղորդակցական կարողությունները: Այս խաղերը կարելի է խաղալ բակում, կամ տոնակատարությունների ժամանակ, երբ տանը շատ երեխաներ են հավաքվում:

ԽԱՂ 1: Քնքուշ անուն

Խաղավարը հարցնում է երեխաներից յուրաքանչյուրի անունը, իսկ հետո խնդրում է երեխաներին նրա անունը քնքշացնել (օրինակ` Գոհար-Գոհարիկ, Գագիկ-Գագուլիկ): Եթե երեխաները չեն կարողանում հորինել քնքուշ անուն, խաղավարը կարող է հարցնել. «Ինչպե՞ս են քեզ կոչում տանը մայրիկը կամ տատիկը»:

ԽԱՂ 2: Նրան քնքուշ անուն տուր

Խաղավարն իր «կախարդական փայտիկով»  երեխային  «դարձնում է» ինչ-որ կենդանի: Վերջինս

ԽԱՂ 1: Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի  Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի Ձմեռ Պապի քիթը ամրացնել ճիշտ տեղում: Այս խաղը սովորաբար երեխաների մոտ ծիծաղ ու աշխուժություն է առաջացնում:

ԽԱՂ 2: Երեխաներից ամեն մեկին ձյան փոթիլ տվեք, այսինքն փոքրիկ բամբակ: Նրանք պետք է ձյան փաթիլները օդ նետեն, ապա ներքևից փչեն դրա վրա ու թույլ չտան, որ այն վայր ընկնի: Հաղթում է բամբակն ամենաշատը օդում պահած երեխան:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է  երեխաների շփման կարողությունների զարգացմանը նպաստող խաղերի 2-րդ շարքը: Շարքի առաջին մասը կարող եք գտնել այստեղ:

ԽԱՂ 5: Նապաստակը զանգահարում է հեռախոսով

Անհրաժեշտ է երկու խաղալիք հեռախոս: Խաղավար-նապաստակն առաջարկում է երեխաներից մեկին իր հետ խոսել հեռախոսով: Նապաստակը սկզբում բարևում է երեխային, իսկ հետո հարցնում է. «Դու այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Ինչո՞ւ»:

ԽԱՂ  6:Դառնանք պլաստիլիններ

Խաղավարն ընտրում է երեխաներից մեկին ու առաջարկում դառնալ պլաստիլինի մի կտոր, որից կարելի է ինչ-որ բան սարքել: Առաջին հերթին պլաստիլինը պետք է տրորել-փափկացնել: Խաղավարը տրորում է «պլաստիլինի կտորին» և ինչ-որ կենդանի «ծեփում»: (Ականջին ասում է կենդանու անունը և երեխան իրեն պահում է այդ կենդանու նման): Մյուս երեխաները գուշակում են, թե ինչ կենդանի է նա դարձել:

ԽԱՂ 7: Ինչի՞ց է վախենում նապաստակը

Խաղավարը երեխաներին պատմում է.

Ցույց տվեք երեխային որևէ նկար, ցանկալի է, որ նկարում պատկերված լինեն մարդիկ, կենդանիներ, իրադարձություններ: Խնդրեք երեխային խոսել նկարի մասին, մանրամասն պատմել, թե ինչ է այնտեղ պատկերված:

Որպեսզի օգնեք, որ մանրամասն պատմի նկարը, կարող եք նաև հուշող հարցեր տալ փոքրիկին: Օրինակ`

  • Ի՞նչ է տեղի ունենում նկարում:
  • Ովքե՞ր են, ի՞նչ են անում:
  • Օրվա ո՞ր ժամն է: Ինչպե՞ս իմացար:
  • Ի՞նչ է տեղի ունեցել նկարում պատկերված պահից առաջ:
  • Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ հետո:

Այս և նման այլ հարցերը, որոնք կբխեն կոնկրետ նկարներից, կօգնեն երեխային ավելի մանրամասն

Ձեր փոքրիկը դեռ նամակ չի՞ գրել Ձմեռ պապին, ապա դուք էլ մասնակից դարձեք այդ գործընթացին ու շտապեք նամակը շարադրել. առջևում Ամանորն է: Այսպես նաև կիմանաք, թե ինչ նվեր է ուզում Ձեր բալիկը:

Մինչ Ձմեռ պապին նամակ գրելը, Ձեր փոքրիկին պատմեք Նոր տարվա ու հրաշագործ Ձմեռ պապի մասին, նրա մեջ հրաշագործ պապիկին նամակ գրելու ցանկություն առաջացրեք:

Այլ հոդվածներ …