Ամանորյա խաղեր երեխաների համար

ԽԱՂ 1: Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի  Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի Ձմեռ Պապի քիթը ամրացնել ճիշտ տեղում: Այս խաղը սովորաբար երեխաների մոտ ծիծաղ ու աշխուժություն է առաջացնում:

ԽԱՂ 2: Երեխաներից ամեն մեկին ձյան փոթիլ տվեք, այսինքն փոքրիկ բամբակ: Նրանք պետք է ձյան փաթիլները օդ նետեն, ապա ներքևից փչեն դրա վրա ու թույլ չտան, որ այն վայր ընկնի: Հաղթում է բամբակն ամենաշատը օդում պահած երեխան:

ԽԱՂ 3: Գլխարկի մեջ լցրեք թղթիկների վրա գրված տարբեր բառեր: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է գլխարկի միջից թղթիկ հանի ու կարդա գրվածը: Որից հետո երեխաները պետք է խմբով երգեն ամանորյա երգեր, որոնց մեջ կան այդ բառերը:

ԽԱՂ 4: Երեխաները հերթողվ թվարկում են, թե ինչ է բնորոշ Նոր տարվան, օրինակ, Ձմեռ Պապ, Ձյունանուշ, Տոնածառ, ձյուն, նվերներ, խաղալիքներ, քաղցրեղեն և այլն: այն երեխան, ով այլևս չի կարողանա տոնին բնորոշ երևույթ հիշել, խաղից դուրս է մնում: Հաղթում է նա, ով ամենաշատն է թվարկում ու մնում խաղի մեջ մինչև վերջ:

ԽԱՂ 5: Երեխան մի քանի րոպե ուշադիր նայում է տոնածառին, ապա շրջվում մեջքով դեպի տոնածառը ու հնարավորինս մանրամասն թվարկում, թե ինչ խաղալիքներ կան դրա վրա կախված: Հաղթում է այն երեխան, ով ամենաշատը կհիշի:

ԽԱՂ 6: Սենյակում պարան կապեք ու դրա վրա տարբեր նվերներ ամրացրեք, օրինակ, կոնֆետ, փուչիկ և այլն: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է աչքերը փակած մոտենա պարանին ու իր համար նվեր ընտրի` այն ընդհանուր պարանից մկրատով կտրելով: Եվ այսպես մինչը նվերներն ավարտվեն:

ԽԱՂ 7: Թող երեխաները մրցեն, թե ով կարող է անձեռոցիկից կամ թղթից արագ ձյան փաթիլ պատրաստել: Հաղթողը կարող է մրցանակ ստանալ քաղցրավենիքի տեսքով:

 


Comments   

 
0 #8 Հրաչ 2014-12-11 11:32
Հետաքրքիր չի:
Quote
 
 
+1 #7 JENYA 2014-12-10 15:35
vercna
Quote
 
 
0 #6 JENYA 2014-12-10 15:34
:D :D
Quote
 
 
0 #5 JENYA 2014-12-10 15:34
:-) :lol:
Quote
 
 
+7 #4 Arevik 2012-12-10 23:04
sat lav xaxer ein erexaner@ sat ein uraxacel
Quote
 
 
0 #3 Arevik 2012-12-10 23:04
sat lav xaxer ein erexaner@ sat ein uraxacel
Quote
 
 
+5 #2 Arevik 2012-12-10 23:02
:lol:
Quote
 
 
0 #1 metaqsya 2012-01-15 21:22
:-) :lol: yraaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaa
Quote
 

Add comment


Security code
Refresh