Մեծ ծախս չպահանջող նկարչական խաղեր. ինչպես պատրաստել սննդային ներկ փոքրիկի համար

խաղեր

Այս հոդվածում հեղինակ-մայրիկը պատմում է այն խաղերի և զբաղմունքների մասին, որոնք չեն պահանջում խոշոր ֆինանսական միջոցներ:  Երբեմն շատ թանկ խաղալիքը  կարող է զվարճացնել երեխային ոչ ավելի, քան 10 րոպե: Հեղինակ Նինա Զայցեվան վստահ է, որ շատերն իր հետ կհամաձայնեն, այդ իսկ պատճառով կիսվում է սովորական և հասանելի խաղերի մտահղացումներով,  որոնք կիրառել է իր երեխաների համար ժամանցում:

Նկարչություն

Նկարել սկսեք երեխաների հետ որքան հնարավոր է շուտ: Այո, երբեմն երեխաների հետ նկարչությունը “կեղտոտ” զբաղմունք է, բայց այն զարգացնում է մանր մոտորիկան, ստեղծագործական ընդունակություններն ու  երևակայությունը: Երեխաների հետ նկարելու համար Զայցեւան օգտագործում է մատերի ներկեր:

Զայցեւան ինքն է պատրաստում ներկերը: Ահա թե ինչ է հարկավոր՝ սննդային, անվտանգ ներկեր ստանալու համար.

Օսլա - 1 ճաշի գդալ

Ջուր - կես բաժակ

Շաքարավազ- 1 ճաշի գդալ

Ջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում շաքարավազն ու օսլան, խառնում ենք և անջատում կրակը: Թողնում ենք, որ մասսան սառչի ու երանգավորում ենք սննդի ներկերով:

Նկարչություն սպիտակաձավարով

Հետաքրքիր գաղափար է նաեւ նկարչությունը սպիտակաձավարի վրա: Զայցևան առաջարկում է թուղթը ներկել տարբեր գույներով, դնել սկուտեղի մեջ, ապա վրան լցնել  սպիտակաձավարը: Փոքրիկը կտարուբերի մաքուր վրձինը, եւ տակից կերեւան գունավոր պատկերները:   Այս խաղը նաեւ ձեզ կզվարճացնի:

Բարի ժամանց