Ինչպես պատրաստել ձնեմարդ սովորական սպիտակ գուլպայով

խաղեր

Այսօր մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպես է հնարավոր շատ արագ  պատրաստել գեղեցիկ ձնեմարդ հասարակ գուլպայից: Այն կարելի է դնել տոնածառի տակ կամ նվիրել որևէ մեկին, որպես ամանորի նվեր:

Այն պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի.

-       Մեկ սպիտակ փափուկ գուլպա

-       Բրինձ

-       2-3 փոքր կոճակ

-       Գնդասեղ աչքերի և քթիկի համար

-       Շարֆի համար կտոր

-       Սոսինձ

Սկեցինք…

  1. Գուլպան կտրել այնպես, ինչպես ներկայացված է պատկերում
  2. Կտրված մասից կարեք և շրջեք
  3. Գուլպայի մեջ բրինձ լցրեք եւ  վերին հատվածը կապեք թելով
  4. Գլխի և իրանի բաժանման մասը կապեք թելով
  5. Գնդասեղով ստացեք աչքերն ու քիթը: Կապեք շարֆը և ամրացրեք կոճակները
  6. Գուլպայի մյուս մասով կարող եք պատրաստել  գլխարկ: 


Միթե՞ այն գեղեցիկ չէ…դե իհարկե, գեղեցիկ է, հատկապես եթե պատրաստել եք փոքրիկի թաթիկների օգնությամբ:

{gallery}Santa_Claus{/gallery}