Երեխաների սոցիալական հմտությունները զարգացնող խաղեր-7

խաղեր

Ո՞ւմ ես տեսնում անցքից

Մեծ թղթի վրա անցք ենք բացում մոտավորապես 1սմ տրամագծով: Երեխաները հերթով մոտենում են, անցքից նայում մյուսներին և ասում այն երեխաների անունները, ում տվյալ պահին տեսնում են:

Մի աղջիկ (տղա) է կորել

Երեխաները նստած են շրջանակի մեջ, խաղավարը «ռադիոյով» հաղորդում է. «Ուշադրություն, ուշադրություն, կորել է մի աղջիկ (տղա).....», ապա նկարագրում է երեխաներից մեկի կազմվածքը, հագուստը, մազերը, ազքերը

և այլն: Այն երեխան, ով ճանաչում է ինքն իրեն, պետք է բարձր բղավի. «Այդ ես եմ ինձ գտել  և ձեզ մոտ եմ եկել»:

Հարցազրույց

Երեխաները հերթով բարձրանում են աթոռակին և «մտնում» մեծահասակ մարդու դերի մեջ: Խաղավարը նրանց հետ հարցազրույց է վարում. խնդրում է ներկայանալ, ասել անունը, ազգանունը, պատմել, թե որտեղ և որպես ինչ է աշխատում, երեխաներ ունեն և այլն( երեխաները կարող են խաղալ  իրենց հայրիկի կամ մայրիկի դերը):

Շարունակելի

Նյութի նախորդ մասը տես այստեղ