***

Զույգ անիվին թե հենվես՝

 

Չի շարժվում, չի շտապում,

 

Բայց երբ ոտքով պտտես՝

 

Քեզնից արագ է վազում:

 

(Հեծանիվ)

***

Իրեն մենակ թաղեցինք,

 

Ճտերի հետ հանեցինք:

 

(Կարտոֆիլ)

 

***

Ձեզ ծանոթ մի լաչառ տիկին

 

Յոթը շապիկ ունի հագին,

 

Փորձես նրան մերկացնել՝

 

Ինքդ քեզ կլացացնես:

 

(Սոխ)

 

***

Ինձ ո՞վ կասի, ինձ ո՞վ կասի,

 

Այս աշխարհում ի՞նչն է, որ

 

Շնչավորից ծնվեց անշունչ,

 

Իսկ անշունչից՝ շնչավոր:

 

(Ձու)

 

***

Կայտառացավ առուն սարում,

 

Աշխուժացավ խեժը ծառում,

 

Շատ սպասված ո՞վ է գալիս

 

Ամբողջ աշխարհը զարթնում:

 

(Գարուն)

 

***

Հմայում է համով, հոտով,

 

Սրտեր գերում պինդ ու կարծր,

 

Անտարբեր չես անցնի մոտով՝

 

Պտուղ է, բայց խակն է քաղցր:

 

(Երեխա)

 

***

Ամբողջ օրը քուն չունի,

 

Լայն դաշտերում տուն չունի,

 

Ծաղկից ծաղիկ է թռչում,

 

Փեթակ ունի, բուն չունի:

 

(Մեղու)

 

***

Խելոք մորից գիժ զավակ,

 

Շատ է սիրում գյուղ, թե քաղաք,

 

Եթե նրան շատ սիրես

 

Նա քեզ կանի խայտառակ:

 

(Գինի)

 

***

Թռչուն անթև ու անփետուր,

 

Բայց շրջում է նա ամենուր,

 

Նրա համար սահման չկա,

 

Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

 

(Մտքեր)

 

***

Խոսում է նա, լեզու չունի,

 

Շրջում է նա, ոտքեր չունի,

 

Բայց մտնում է ամեն մի տուն,

 

Ուրախ լուրեր բերում մարդուն:

 

(Նամակ)

 

 

 

 

 

Այլ հոդվածներ …