Մանկական շուտասելուկներ

Հանելուկներ

***

Մուկը մատը մատին կտա, 

Տան կարասը պատին կտա:

***

Մկրատ տամ, մտրակ տուր, 

Մտրակ տամ, մկրատ տուր:

 

***

Սա ասի` նա կանի 

Նա ասի` սա կանի: 

 

***

Արտին մոտիկ` մոռ ու մորի, 

Մռռան կատուն կտրորի:

 

***

Համով, համով, համով, համով, 

Համով ծամոն ունի Համոն, 

Համով ծամոն ծախող Համոն 

Իր ծամոնն է ծամում համով:

 

 *** 

Ձուկը, մուկը մեկ տապակ, 

Մուկը, ձուկը` մեկ տապակ,

Ձուկը ուտեմ, մուկը պահեմ, 

Մուկը պահեմ, ձուկը ուտեմ: 

 

*** 

Ցոլակը ցատկեց 

Ցից ցանկապատից, 

Ցանկապատը ցնցվեց 

Ցոլակի ցատկից:

 

*** 

Քեռուս քեռու 

Քեռու քեռին 

Մանգաղն իր կեռ կախեց կեռից: 

Ասաց. «Հերի՜ք, 

Քեռու քեռի, 

Ծռվեց մեջքդ սրա ձեռից...»: