Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք: Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:

Տատիկն ու պապիկը ինձ կփնտրեն, ու երբ չգտնեն` շատ կտխրեն, -մտածեց պատուհանագոգից գլորվող Գնդլիկ Բոքոնիկը: Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ էր, շարունակեց գլորվել ճանապարհով: 

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը գեղեցիկ զգեստներ հագնում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

Եղավ այնպես, որ օրերից մի օր իրար հավատարմության երդում տվեցին բարձրագոչ աքաղաղը, գող փիսոն, պոզիկ այծը, թունավոր օձը: Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ՝ հարազատների նման: Սկզբում ամեն ինչ լավ էր: Ամեն մեկն իր գործին էր. աքաղաղը իրեն համար քջջում էր հողը և անձրևորդեր գտնում: Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր և նա խիղճը հանգիստ մարսում էր: Փիսոյին կաթ էր տալիս այծը, երբ այն իրեն պետք չէր լինում: Օձը դաշտամկան բներ էր գտնում ու բռնում դաշտամկների: Այծը իր համար խոտ էր արածում: Ամեն ինչ հրաշալի էր, կյանքը հիասքանչ էր: Ոչ մեկը մյուսին չէր խանգարում: Բոլորը ուրախ-ուրախ երգում էին. 

Այլ հոդվածներ …