Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

 

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում էր. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ` նրանց երեխան, խաղ էր անում:

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։ 

 

Լինում է, չի լինում մի ծիտ: 

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է՝ 

-Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ: 

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում: 

Մի մարդ մի ծույլ ու անբան կատու ուներ։ Մի օր մարդը ձանձրացավ կատվին տիրություն անելուց ու որոշեց նրան կորցնել։ Տարավ կատվին անտառ ու այնտեղ թողեց։ Թափառեց կատուն անտառում ու հանդիպեց աղվեսին։ Տեսավ աղվեսը կատվին ու զարմացավ. «Այսքան տարի ապրում եմ անտառում, բայց այսպիսի կենդանի առաջին անգամ եմ հանդիպում»։ Խոնարհվեց կատվի առաջ ու հարցրեց.

- Ասա, խնդրեմ, եղբայր իմ, ո՞վ ես դու։ Ի՞նչ է անունդ։

 

 

Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է մահը մոտենում է,  կանչում է իր մինուճար աղջկան, ասում է.

— Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, էն ժամանակ աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից մտիկ կանեմ քեզ ու անբաժան քեզ հետ կլինեմ

Ասում է ու արևը ապրողներին բաշխում, մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։

Մի անգամ երեք երեխա ճանապարհին խաղալով գնում էին:  Ճանապարհի եզրերին տանձի ու խնձորի ծառեր կային՝ մրգերով ծանրաբեռնված: Երեխաները բարձրանում են ծառերը, տանձ ու  խնձոր քաղում, ուտում, գրպաններն ու ծոցերը լցնում, իջնելիս էլ ճյուղերը ջարդում, թափում  գետնին: Մեր ծառը չի, անտեր-անտիրական է՝ասում են ու վազելով շարունակում իրենց  ճանապարհը:

Այլ հոդվածներ …