Լինում է, չի լինում, մի կղզի է լինում, որտեղ հաշտ ու համերաշխ ապրում են բոլոր կենդանիները՝ ուժեղ Առյուծը, արագընթաց Այծը, խելացի Արծիվն ու  ճարպիկ Կապիկը: Նրանք ապրում էին մի ընտանիքի պես, օգնում էին միմյանց, միասին կերակուր էին պատրաստում, խաղում էին, գիրք էին կարդում, սովորում, թե ինչպես է հնարավոր կրակ վառել, նավակ պատրաստել եւ տուն կառուցել:

Լինում է, չի լինում,  մի չարուկ բալիկ է լինում, անունը՝ Մակի:  Այս Մակին լինում է մանկապարտեզի խմբակի ամենաաղմկոտը, երբեք չի լսում ծնողներին ու  մանկապարտեզի ուսուցիչներին,  խանգարում է ընկերներին, երբ նրանք դաս են անում, կոտրում է խաղալիքները,  վատ բառեր է օգտագործում, կերակուրը թափում է հատակին ու այդպես շարունակ…

Լինում է, չի լինում` մի կապիկ է լինում: Ապրում է ծովափին՝ թզի ծառի վրա:

Ժամանակ առ ժամանակ ծովից մի կրիա է գալիս, պառկում է թզի ծառի տակ, հանգստանում: Կապիկը մեկ-մեկ ծառից թուզ է գցում ցած, կրիան ուտում է: Այդպես ընկերանում են:

Լինում է, չի լինում, մի կամակոր մեքենա է լինում, անունը՝ Շկոդա: Նա չէր սիրում ավտոդպրոց հաճախել, թեեւ ծնողները մշտապես բացատրում էին, թե որքան վտանգավոր է փողոց դուրս գալ, առանց երթեւեկության կանոնները  սովորելու: Բայց Շկոդան շատ համառն էր եւ ինքնահավան:

Լինում  է,  չի  լինում,  մի  Ամպ է լինում:  Այս Ամպն  օրնիբուն աշխատում էր,   ամբողջ  օրը տեղից տեղ էր թռչում, ջուր հասցնում  ծարավ  ծիլ  ու ծաղկին:  Երեկոյան, երբ  բոլորը  քնած  էին  լինում,  Ամպը  դարձյալ  աշխատում  էր:  Նա  թռչում  էր  դեպի  լեռնային  լճակը,  որտեղից  ջուր  էր  լցնում  իր  բազմաթիվ  ջրամանների  մեջ:  Նա  ջուրը  հավաքում  էր,  որպեսզի  հաջորդ  օրն  իր  աշխատանքը  շարունակի:

Այլ հոդվածներ …