Հեռավոր մի գյուղի տներից մեկում մի շուն էր ապրում։ Նրան Շեկո էին կանչում։ Շեկոն շատ բարի ու հավատարիմ շուն էր։Նա շատ երկար տարիներ էր ծառայում իր տիրոջը։ Բայց օրերից մի օր,երբ Շեկոն մեծացավ,նրա տեսողությունը վատացավ, սկսեց վատ լսել, և տերը  վռնդեց նրան տնից:

-Գնա,-ասաց,- հեռացիր, եթե  չես կարող ինձ օգտակար լինել։

Լինում է, չի լինում, մի խիտ ու ու մութ անտառ է լինում: Կապիկների մի խումբ որոշում է գնալ այդ անտառ ու բնակություն հաստատել այնտեղ: Բայց այդ ժամանակ ձմեռ է լինում, ու կապիկների համար շատ դժվար է դառնում գոյատեւելը: Հատկապես ծանր են անցնում ցուրտ գիշերները, երբ կենդանիները ստիպված են լինում մի հնար գտնել՝ ցրտից պաշտպանվելու համար: Եվ ահա որոշում են կրակ փնտրել: Վազվզում են ամբողջ անտառում,  որպեսզի տեսնեն, թե ինչով կարող են ջերմանալ: Մեկ էլ նկատում են թռչող լուսատիտիկ ու կարծում են, թե կրակի կայծ է: Կապիկների խումբը սկսում է բղավել. «կրա~կ, կրա~կ, մենք գտանք այն»:

Լինում է, չի լինում, մի ընտանիք է լինում, որը բախտի բերմամբ մի սագ է ունենում: Այդ սագը, պարզվում է, ոսկե ձվեր է ածում: Երեխաներն ամեն անգամ հրճվում են, երբ տեսնում են, որ ի տարբերություն մյուս թռչունների, իրենց սագն ամեն օր ոսկե հավկիթներ է նվիրում իրենց: Սակայն մի օր երեխաները գանգատվում են ծնողներին, թե օրական մեկ ոսկե ձուն շատ քիչ է, եւ պետք է մտածել ավելին ունենալու մասին:

Առավոտ էր: Անտառում տխուր էին բոլոր կենդանիները: Թռչունները չէին երգում, ճագարները չէին ցատկոտում,  կարծես ժամանակը կանգ էր առել: Լաց էր լինում մայր գայլուկը: Նա կորցրել էր իր շատ չարաճճի, սակայն բարի սիրտ ունեցող ձագուկին, որն անդադար վազվզում էր այս ու այն կողմ, չէր լսում մայրիկին, անում էր այն, ինչ ուզում էր:

Մի շոգ օր մի շատ ծարավ ագռավ սկսում է բոլոր դաշտերով ջուր փնտրել: Երկար ժամանակ, սակայն, չի կարողանում աղբյուր գտնել: Այնքան է հոգնում, որ հույսը կտրում է եւ թեւաթափ կանգնում մի ծառի ճյուղի վրա:  Եվ հանկարծ նկատում է, որ գետնին կուժ է դրված: Արագ թռչում է դեպի կուժը եւ տեսնում, որ այո, մեջը ջուր կա:

Մայր արջը քոթոթների հետ իր համար պտտվում էր անտառում,գնում ու գալիս էր իր գնացած տեղերով, հատապտուղներ էր հավաքում, խոտ արածում….

Քոթոթները երկուսն էին` քույր ու եղբայր,նրանք կռվախաղ էին տալիս իրար հետ, գլորվում խոտերում, ընկնում իրար ետևից: Եղբայրը,ում անունը Արչուկ էր, շատ հետաքրքրասերն էր:Մեկ-մեկ քիթը խոթում էր այս ու այնտեղ. մտնում էր  թփերի տակ,աչքը գցում էր  ծառերի վերևներին:Երբ թփերի տակ բան էր փնտրում, քույրը`Մարչուկը, մտածում էր, թե եղբայրը պահմտոցի է խաղում իր

Այլ հոդվածներ …