Դասի ժամին 6-րդ Ա դասարանի տղաներն ու աղջիկները շարունակ չարություն էին անում, և երիտասարդ ուսուցչուհի ընկեր Մանուկյանը  զայրանում էր նրանց վրա: Երեկոյան, երբ ընկեր Մանուկյանն արդեն տանն էր ու  պատմում էր իր քրոջը, թե այսօր ինչպես է անցել իր դասը, երեխաներին «հրեշիկներ» անվանեց: Քույրը ծիծաղեց, ապա ինքն էլ մի քիչ զայրացավ. մի՞թե երեխաները հրեշիկներ են, ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Ընկեր Մանուկյանը լուրջ-լուրջ

Կար հեքիաթային մի լճակ:Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ:Լճակի կողքին փռվել էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ  արևը  քիթը խոթեր անտառի խորքը,մեկ է` չէր կարողանում ամեն ինչ տեսնել`անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:

Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ

Արայիկն արդեն 6 տարեկան էր, բայց չգիտես ինչու դեռ շատ փոքրիկ էր երևում ու չէր կարողանում վարժ խոսել: Այդ պատճառով էլ թաղի երեխաները նրա մականունը «Թզուկ» էին դրել: Արայիկը չէր  վիրավորվում նրանցից, հանգիստ պատասխանում էր բոլորին, ով իրեն «Թզուկ» էր անվանում: Նա չէր տխրում թզուկի մասին երգի թզուկի նման, որը շատ էր ուզում մեծանալ, բայց չէր կարող: Արայիկն ուղղակի մտածում էր, որ երևի ինքը երկու անուն ունի` Արայիկ ու Թզուկ: Իսկ ավելի ճիշտ, նա այդ մասին ընդհանրապես չէր մտածում:

Մայրիկը  վաղուց խոստացել էր Արայիկին, որ նրան Հանրապետության հրապարակ համերգի պիտի տանի: Արայիկը շատ-շատ

Մի օր Ոսկեգույն վիշապիկը, որ ապրում էր արևի սրտում, հյուր եկավ փոքրիկ Մեսրոպին: Նրանք լավ ընկերներ էին: Նստեցին բազմոցին, ու Մեսրոպի մայրիկը երկուսին էլ տրորած բանանով ու կաթնաշոռով կերակրեց: Հետո խաղացին իրար հետ: Մեսրոպը քաշքշում էր վիշապիկի ականջները, վիշապիկը՝ Մեսրոպի: Բանն այն է, որ երկուսն էլ ատամ էին հանում, դրանից էլ նրանց ականջները մի քիչ ցավում էին:

Հանկարծ Մեսրոպի աչքի առաջ վիշապիկի ականջներն անսովոր երկարեցին, և աջ ականջից ինչ-որ գրություն ընկավ:

Հենց որ Մեսրոպը մուշ-մուշ քնեց, մայրիկը ձեռքն առավ հեքիաթների գիրքը, որ իմանա՝ ինչ արկածներ է ունեցել իր բալիկն արևի վրա: Առաջին հեքիաթը նա կարդացել էր այստեղ:

Եվ եթե չեք մոռացել, երկրորդ հեքիաթում Մեսրոպն իր հրաշք գնդակի հետ պետք է հայտնվեր արևի երկրում:

Եվ այսպես՝ Մեսրոպի հեքիաթը եկավ: Մեսրոպն արևի երկրում էր...

Գնդակ-արեգակը շատ սիրեց Մեսրոպին: Նա փոքրիկին տարավ ուղիղ արևի սիրտը, որտեղ ապրում էին արևի բալիկները: Նրանք փոքրիկ ոսկեգույն գնդակներ էին՝ Մեսրոպի գնդակի նման զվարթ ու թռվռուն:  

Արջը,աղվեսն ու դաշտամուկը ընկերացան:

-Ընկերությունն ինչ է, որ  չկարողանանք անել,-մտածեց արջը`արջավարի ձեռնաբաց:Ես իմ ունեցածը կկիսեմ ընկերներիս հետ:

-Դե,ընկերություն է,կանենք`կքնենք,կարթնանանք,կուտենք,կխմենք:Ընկերություն է էլի,էլ ոնց պիտի  լինի`կլինի,-մտածեց աղվեսը:

-Հա,լավ է,Էս աշխարհից քիչ կվախենամ`ընկերներ կունենամ:Արևի տակ ման գալն էլ ինձ համար մարդավարի կլինի,-մ

Այլ հոդվածներ …