Մողեսը, որ հարմար տեղ էր փնտրում ձվադրելու համար,  վերջապես գտավ: Նա չոր ավազի մեջ խոր փոս փորելուց հետո իր դրած  ձվերը արագ-արագ ծածկեց ավազով:

 -Լավ է, որ  ոչ մեկը չտեսավ,- խլշած շուրջը նայեց  մողեսը: Մի երկու ամիս համբերատար կսպասեմ, կհսկեմ ձվերս, որ ինձ  նման  թիկնոցավոր մողեսիկներ ունենամ,- մտքում ուրախացավ նա:

Ժամանակով մի պառավ կար, ուներ չորս հավ ու մի աքաղաղ: Ահա թե ինչ փորձանք բերին հավերն ու աքաղաղը խեղճ պառավի գլխին: Մի օր հավերը կչկչալով քուջուջ էին անում ավելուկների մեջ, խոսում էին իրենց կերակուրի համից, պահապան պառավի բարությունից, երբ մեկ էլ հավերից սպիտակը զվարթ կչկչոցով իր մոտ կանչեց սևուկին, դեղնուկին, չալպտուրիկին: Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր.

Մի թագավորությունում ապրում էին երկու ախպեր: Մեկը աղքատ էր, մյուսը` հարուստ: Աղքատը վարձվեց հարուստի մոտ, ամբողջ ամառը աշխատեց ու ստացավ երկու կոտ գարի: Եկավ տուն, գարին տվեց կնոջը: Կինն ասաց.

Մի անգամ աղվեսն ու շունը մի կտոր միս գտան և սկսեցին վիճել, թե ում պիտի այն պատկանի: Վիճեցին, վիճեցին, ոչ մի որոշման չեկան և դիմեցին կապիկին, ով կենդանիների մեջ ամենաիմաստունն էր համարվում, որպեսզի նա նրանց դատի: Կապիկն ուշադիր լսեց նրանց և ասաց.

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնոջ  ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։Մի առավոտ, գործի գնալիս, կնոջն  ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

Այլ հոդվածներ …