Շեմյակայի դատը. Ռուսական ժողովրդական հեքիաթ

հեքիաթ

Մի թագավորությունում ապրում էին երկու ախպեր: Մեկը աղքատ էր, մյուսը` հարուստ: Աղքատը վարձվեց հարուստի մոտ, ամբողջ ամառը աշխատեց ու ստացավ երկու կոտ գարի: Եկավ տուն, գարին տվեց կնոջը: Կինն ասաց.

-Ամբողջ ամառը աշխատեցիր, վաստակածդ երկու կոտ գարի է, որ աղանք ու հաց թխենք, միանգամից կուտենք, կպրծնենք` էլ բան չենք ունենա: Ավելի լավ է, գնա ախպորդ մոտ, երկու եզ խընդրիր,  տար արտը վարի, գարի ցանի: Գուցե աստված լավ բերք տա, եկող տարի մեզ էլ հաց լինի:

Աղքատն էլ թե.

-Չեմ գնա, խնդրես-չխնդրես, մի հաշիվ է`չի տա:

-Գնա, այսօր ախպերդ մաղարիչ ունի, կինը տղա է բերել, չի մերժի:

Աղքատը գնաց հարուստի դուռը, մի զույգ եզ խնդրեց ու գնաց դաշտ: Իր տասանորդը վարեց, ցանեց, տափան արեց ու ճամփա ընկավ տուն: Ճամփին մի ծերունի մարդ պատահեց:

-Բարի օր, աստծո մարդ:

-Բարև ծերուկ:

՞Ւր  էիր, ի՞նչ էիր անում:

Արտը վարում էի`գարի ցանեմ:

-էս եզները ո՞ւմն են:

-Իմ ախպոր եզներն են:

-Ախպերդ հարուստ է, բայց դաժան, դու ինքդ որոշի. կամ տղան կմեռնի, կամ եզները պիտի սատկեն:

Աղքատը մտածեց , մտածեց, համ եզներին ափսոսաց, համ ախպոր տղային ու ասաց.

-Լավ է եզները սատկեն:

-Թող քո ասածը լինի,-պատասխանեց ծերունին ու գնաց իր ճամփեն:

Աղքատը հենց հասավ իր դարպասներին, երկու եզներն ընկան գետնին ու տեղնուտեղը սատկեցին: Դառը լաց եղավ, վազեց ախպոր մոտ:

-Կներես ,-ասաց ,-անմեղ մեղավոր եմ, էսպիսի փորձանք է պատահել, եզները սատկել են:

՞նց են սատկել, չէ~ սիրելիս, ինձանից էդպես հեշտ պրծնողը չես: Եզները սատկացրիր, դե փողը տուր:

Աղքատին որտեղի՞ց փող: Հարուստ ախպերը սպասեց, որ աղքատին քաշեց դատարանի դուռը:

Գնացին արդար դատավորի մոտ, ճամփին  դեմները մի սայլ դուրս եկավ,լավ-ծանր բարձած:

Դեպքն էլ ձմռանն է, խոր ձյուն է նստած: Մեկ էլ հանկարծ ձին տռճիկ տվեց ու ամբողջ բեռով խրվեց ձյան մեջ:

-Օգնեք հանեմ, բարի մարդիկ,-ասաց սայլավորը:

-Հարյուր ռուբլի տուր, ճգնենք ,-ասաց  հարուստը:

՞նչ ես ասում, այ անաստված, հարյուր ռուբլի որտեղի՞ց:

Աղքատն էլ թե.

-Ես քեզ կօգնեմ:-Սահնակից իջավ ,բռնեց ձիու պոչից ու սկսեց քաշել, իրեն ուժ տվեց `ձիու պոչը պոկեց:

Սայլապանը հարձակվեց վրան.

-Այ դու խարդախի մեկը , ձին երկու հարյուր ռուբլի արժի, իսկ դու պոչը պոկեցիր:

~ ախպեր ,-ասավ հարուստը սայլապանինն-ի՞նչ ես երկար- բարակ խոսում, արի ինձ հետ, գնանք արդար դատավորի մոտ:

Երեքով գնացին, հասան քաղաք, մի պանդոկ տեսան: Հարուստն ու սայլապանը ներս մտան, իսկ աղքատ ախպերը մնաց դրսում:

Էդտեղ մի մարդ ջրհոր էր փորում, աղքատը մտածեց, թե «բախտ չունեմ, հիմի կգցեն դատարանները, գլուխս կուտեն, էհ լավ է մեռնեմ»: ՈՒ դարդից իրեն գցեց ջրհորը, բայց ոչ թե իրեն վնասեց ,այլ էն մարդու գլխին ընկավ, սպանեց: Տեղնուտեղը բռնեցին,արդար դատավորն սկսեց դատ անել:

-Աղքատը քո եզները սատկացրեց քո տղայի խաթեր, թե ուզում ես եզներդ ստանաս, պիտի քո տղայից ձեռք քաշես,- ասաց դատավորը հարուստ եղբորը:

-Ձին տուր, թող տանի պահի, մինչև պոչն աճի,- ասաց դատավորը ձիու տիրոջը:

Սա չուզեց ձին տալ, հինգ ռուբլի փող տվեց, մի  կթան էծ ու բարիշեց:

Էն մեռած մարդու ազգականներին ասաց.

-Թող նա գնա ջրհոր փորի, դուք էլ թռեք վրան, իրեն սպանեք:

 

Սրանք էլ մտածեցին `թե բան է ու դրան չսպանեցինք ,մեզ ջարդուփշուր կանենք: Երկու հարյուր ռուբլի ու հինգ չափ ցորեն էլ սրանք տվին ու աղքատի հետ բարիշեցին: