Կապիկի դատը. կորեական հեքիաթ

հեքիաթ

Մի անգամ աղվեսն ու շունը մի կտոր միս գտան և սկսեցին վիճել, թե ում պիտի այն պատկանի: Վիճեցին, վիճեցին, ոչ մի որոշման չեկան և դիմեցին կապիկին, ով կենդանիների մեջ ամենաիմաստունն էր համարվում, որպեսզի նա նրանց դատի: Կապիկն ուշադիր լսեց նրանց և ասաց.

  Քանի որ դուք երկուսդ էլ այդ մսակտորը միաժամանակ եք գտել, ես այն կբաժանեմ երկուսիդ միջև և յուրաքանչյուրիդ կտամ հավասար կտոր: Կապիկը նրանց աչքի առաջ միսը երկու մասի բաժանեց և դրանք դրեց կշեռքի վրա: Իհարկե, մի կտորը մյուսից ծանր դուրս եկավ: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել: Այժմ մյուս կտորն էր ավելի ծանր: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել:  Դարձյալ առաջին կտորն ավելի ծանր դուրս եկավ, և կապիկը նորից փոքր-ինչ կծեց դրանից: Այդպես նա կտոր առ կտոր ամբողջ միսը կերավ, մինչև որ կշեռքի վրա ոչինչ չմնաց: Աղվեսն ու շունը դատարկաձեռն հեռացան: