7-ամյա տղան ավտոմեքենա է տեղափոխում ձեռքերով

Չինացի 7-ամյա Յանգ Ջինլոնգը, ով հայրենիքում հայտնի է որպես ամենափոքրիկ հսկա, անցած շաբաթ իր ունակություններն է ցուցադրել հեռուստատեսությամբ:

Ինչպես հաղորդում է  ITN-ն, տղան հեշտությամբ տեղափոխել է 41 կիլոգրամանոց եգիպտացորենի պարկը:Դրանից հետո

երեխան որոշել է բարձրացնել հորը, ով 90 կգ է կշռում: «Սկզբում  ես չէի ուզում նրան թույլ տալ, սակայն տղան բարձրացրեց ինձ, եւ ես զարմացա` տեսնելով, թե ինչ թեթեւությումբ է նա դա անում»,-ասել է  փոքրիկ դյուցազունի հայրը:Ջինլոնգը ծանրություններ է տեղափոխում,  որոնք տասնյակ կիլոգրամներով ավելի են նրա քաշից, օրինակ, ճոպանով մարդատար մեքենաներ է քաշում: Նա ցանկանում է ծանրամարտիկ դառնալ եւ արդեն համապատասխան սննդակարգի է հետեւում:

News.am