50 հազար դրամ առաջին երկու երեխայի համար

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ելնելով ընտանիքում ծնված երեխայի թվից:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամ է, երրորդ, չորրորդ կամ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե

Մանուկյանի խոսքով՝ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստը նշանակվում է տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքին գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողներին և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում որդեգրած կամ խորթ) առկայության դեպքում:

 

Հեղինակ:

«Փաստինֆո»