Հայաստանում ծնելիության պատկերը վերջին երեք տարիներին. Վիճակագրություն

2012թ Հայաստանում ծնվել է 42832 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան` հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Իսկ 2011թ ծնվել էր 43297, 2010թ` 44737 երեխա:  Ըստ որում` 2010թ համեմատ` 2011թ ծնվել է 1440-ով քիչ երեխա, իսկ նախորդ տարի  2011թ համեմատ` 465-ով քիչ երեխա:

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին

հայտնեցին նաեւ, որ 2010թ Երեւանում ծնվել է 20797 երեխա, 2011թ` 21437, 2012թ` 21998: Հետաքրքիր է, որ եթե ամբողջ հանրապետության մասշտաբով ծնելիությունը նվազում է, ապա մայրաքաղաքում այն աճում է: Երեւանում 2011թ, 2010թ համեմատ, ծնվել է 640 երեխա, իսկ նախորդ տարի, 2011թ համեմատ, 561 երեխա:

Մարզերում ծնելիության նվազումը ավելի ակնառու է, օրինակ` 2010թ մարզերում ծնվել է 23940 երեխա, 2011թ` 21860 երեխա, 2012թ` 20834: 2011թ, 2010թ համեմատ, ծնվել է 2080-ով քիչ երեխա, իսկ նախորդ տարի, 2011թ համեմատ, 1026-ով քիչ երեխա: