Բրիտանացի քնած գեղեցկուհին քնել է 44 օր շարունակ

Դեռատի բրիտանուհի Լյուիս Վուդսը բոլորովին էլ հեքիաթում չէ այն ժամանակից, երբ նրա մոտ Քլեյն-Լեւինի սինդրոմ հայտնվեց, որն ավելի հայտնի է «քնած գեղեցկուհու սինդրոմ»:

Լյուիսը տառապում է հազվագյուտ նյարդաբանական խանգարմամբ, որի դեպքում կարող է քնել մի քանի օր շարունակ` արթնանալով միայն ֆիզիկական կարիքները հոգալու համար: Բայց այդ ժամանակ նա չի վերահսկում իր գործողությունները:

Նրա ամենաերկար քունը ձգվել է 44 օր: Նա քնել է գրեթե օրական 24 ժամ: Նրա այցերը խոհանոց ուղեկցվել են տարօրինակ գործողություններով: ՄԻ անգամ էլ գլուխն է հարվածել պատին, եւ մայրը դժվարությամբ է կարողացել պահել նրան: Աղջիկը չի ճանաչել հարազատներին, սողացել գետնին, բղավել երեխայի պես, հայտնում է Daily Mail-ը:

Նրա հիվանդությունը փոխել է ողջ կյանքը: Լյուիս Վուդսը գերազանցիկ է եղել դպրոցում, զբաղվել բասկետբոլով, իսկ այժմ առաջադիմությունը նվազել է, սպորտային կարիերան ստիպված է եղել լքել: Այժմ նա շուրջօրյա  հսկողության կարիք ունի:

News.am

Հոդվածի թագերը:

Add comment


Security code
Refresh