Ամերիկուհին նարգիլեով մարիխուանա է ծխել տվել 2 տարեկան երեխային (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել շոկային տեսագրություն, որում երևում է, թե ամերիկուհին ինչպես է նարգիլեով մարիխուանա ծխել տալիս իր 2 տարեկան երեխային, հայտնում է NY Daily News-ը: Ընդ որում՝ երևում է, թե կինն ինչպես է ծիծաղում այդ ընթացքում:

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի 24-ամյա բնակչուհի Ռեյչել Բրաաթենն այժմ հայտնվել է դատարանում, իսկ երեխան՝ համապատասխան ծառայությունների խնամքի տակ: Նա ոստիկաններին ասել է, որ դա «կատակ, հիմար արարք է եղել, որն ամենևին ծիծաղելի չէ»:

Ոստիկանները Բրաաթենի բնակարանում մարիխուանայի տասնյակ տնկիներ և զենք են հայտնաբերել: Երեխայի մասին հաղորդվում է, որ մարիխուանա փորձելուց հետո նա խնդիրներ չի ունեցել:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am