Նեմո ձկնիկի արկածների մասին պատմող մուլտֆիլմի երկար սպասված շարունակությունն էկրան կբարձրանա 2015թ.

Հանրահայտ Disney Pixar ընկերության արտադրած ամենասիրված մուլտֆիլմերից մեկի՝ «Նեմոյի փնտրտուքներ»-ի (Finding Nemo) երկար սպասված շարունակությունն էկրան կբարձրանա 2015 թ. նոյեմբերին, տեղեկացնում է The Telegraph-ը։

Նոր սերիան կկոչվի «Դորիի փնտրտուքները» (Finding Dory), որում Դորիին կհնչունավորի ճանաչված ամերիկացի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը։ Նա նշել է, որ նոր մուլտֆիլմի սցենարում իսկապես սեր ու հոգի է դրվել, ինչի արդյունքում

այն պարզապես ֆանտաստիկ և  ծիծաղելի է ստացվել։ Սյուժեի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, սակայն հայտնի է դարձել, որ մուլտֆիլմի գործողությունները տեղի կունենան Կալիֆոռնիայի լողափում։

Հիշեցնենք, որ «Նեմոյի փնտրտուքները» անիմացիոն մուլտֆիլմում հաճախակի հիշողությունը կորցնող Դորին օգնում է Նեմոյի հայրիկին՝ Մարլինին, գտնել իր որդուն։ Հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած մուլտֆիլմի վերջում Դորին ընկերանում է 3 բուսակեր շնաձկան հետ։

Tert.am