Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է

Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տարածում գտած տեղեկատվությունը, թե իբր երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է, իրականությանը չի համապատասխանում. Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ Սահմանված այդ կարգը որևէ մեկը չի կարող փոխել։

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արթուր Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք։