Էրեբունի Երևան տոնակատարության միջոցառումների ժամանակացույց

11.10.2013թ.

14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք -Էրեբունի փողոց)

19.00 Համերգային ծրագիր <<Երևանում տոն է…>>  (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)

12.10.2013թ.

10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով



10.30 Երևան ԱՐՏ  (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո - ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)

11.30
<<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

13.00 <<iԵրևան>> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք - խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Կարաոկե - Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերիից - (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ - Ստ. Շահումյանի հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանի հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Մաշտոցի պողոտա - Իսակովի պողոտա մինչև հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Բարդ երաժիշտների երեկո - Բարդ (Սիրահարների այգի)

19.30 <<Իմ սրտի ուղեկից>> գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 <<Իմ սրտի ուղեկից>> երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)